Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն «ԱՐԱՄԱԶԴ. ՍՔԵՅԼ» ծրագրի շրջանակում հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն «ԱՐԱՄԱԶԴ. ՍՔԵՅԼ» (Սոցիալական գործընկերությունը հանուն տեղական տնտեսության զորացման) ծրագրի շրջանակում հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ: Ենթադրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի միավորված համայնքներում սոցիալական տնտեսության կայացմանը և զարգացմանը՝ խթանելով սոցիալական ձեռնարկատիրությունը և համայնքային նախաձեռնությունները։
Ենթադրամաշնորհային մրցույթին կարող են դիմել ՀՀ-ում գրանցված և գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու իրավաբանական սուբյեկտները, որոնք իրականացնում կամ նախատեսում են իրականացնել գործունեություն վերոնշյալ մարզերի միավորված համայնքներում և որոնց գործունեությունը համահունչ է սոցիալական տնտեսության զարգացման սկզբունքներին։
Դիմումները կարող են ներկայացվել ինչպես անհատապես, այնպես էլ գործընկերային կամ միջոլորտային համագործակցության ձևաչափով՝ ձևավորելով կոնսորցիումներ։ Հայտատուները կարող են ներկայացնել մի քանի առաջարկ/գաղափար, սակայն հաղթող կարող է ճանաչվել միայն մեկը:
Առաջարկվող ենթադրամաշնորհային ծրագրերը պետք է համապատասխանեն սոցիալական տնտեսության զարգացման այն առաջնահերթություններին, որոնք բխում են վերոնշյալ մարզերի միավորված համայնքների սոցիալ-տնտեսական կարիքներից, տեղական զարգացման ծրագրերից, ՀՀ սոցիալ-տնտեսական դոկտրինից, ինչպես նաև ոլորտի հիմնական դերակատարների, շահառուների և շահակից կառույցների կողմից բարձրացված խնդիրներից։
Դիմելու համար անհրաժեշտ է ենթադրամաշնորհային հայտը` Հավելված 1-ը և Հավելված 2-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին z.aghanyan@caritas.am և info@caritas.am թեմա վահանակում նշելով՝ SCALE-SEG կոդը Ուղղություն 1-ի և SCALE-CI կոդը Ուղղություն 2-ի համար։ Հայտադիմումի լեզուն հայերենն է: Մրցույթի առաջին փուլին մասնակցության հայտերի (Հավելված 1 և Հավելված 2) ներկայացման վերջնաժամկետն է՝ ս/թ ապրիլի 3-ը, ժամը 23:59 (Երևանի ժամանակով):
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Արամազդ. ՍՔԵՅԼ» ծրագրի ՖԱԵԿ ենթադրամաշնորհների պատասխանատու Լիանա Նիկոլյանի հետ +37493957201 հեռախոսահամարով աշխատանքային օրերին ժամը 9։00-17։00-ն կամ l.nikolyan@caritas.am էլեկտրոնային հասցեով:
Հայտարարված է` 12.03.2026
Վերջին ժամկետը` 00.00.0000
Պատասխանատու անձ` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ
Հասցե` ք․ Երևան


