Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) ՀՀ Շիրակի մարզում սկսել է <<Ձեռնարկատիրական աշխատանք երիտասարդության համար>> ծրագրի իրականացումը

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO)  ՀՀ Շիրակի մարզում սկսել է <<Ձեռնարկատիրական աշխատանք երիտասարդության համար>>  ծրագրի իրականացումը:

                    Ծրագրի ուղղակի շահառուներ կարող են լինել 18-35 տարեկան երիտասարդ  սկսնակ  ձեռներեցները, երիտասարդ ընտանիքներն, ինչպես նաև կանայք:

                    ՓՄՁ ԶԱԿ-ի Շիրակի մասնաճյուղում /ք.Գյումրի, Ալեք Մանուկյան, 1/ երիտասարդ ձեռներեցներին կմատուցվեն ձեռնարկատիրությանը վերաբերող և մասնագիտացված դասընթացներ, խորհրդատվություն և տեխնիկական օգնություն, ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ:

                    Ծրագրի շրջանակներում երիտասարդ ձեռնարկատերերին կարող են տրամադրվել  վարկեր  մինչև  5 միլիոն դրամի չափով, հինգ տարի ժամկետով:

                    Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՀՀ Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժին կամ ՓՄՁ ԶԱԿ-ի Շիրակի մասնաճյուղ:

Հայտարարված է` 13.03.2014

Վերջին ժամկետը` 31.07.2014

Պատասխանատու անձ` ՇՄ աշխատակազմի ծրագրերի և վերլուծության բաժին
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի 310, Գ.Նժդեհի 16
Հեռ.` +374 0312 4 90 00 124



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48