Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

Հանդիպման հրավեր

2026 թվականի հուլիսի 16-ին, ժամը 11:00–13:00, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում կկայանա «VisaWise-Հայաստան» տեղեկատվական հանդիպումը՝ նվիրված շենգենյան վիզաների տրամադրման կանոններին և ընթացակարգերին։

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ստանալ ճշգրիտ և գործնական տեղեկատվություն՝

  •  շենգենյան վիզայի դիմելու ընթացակարգերի,
  •  անհրաժեշտ փաստաթղթերի,
  • վիզայի տրամադրման պահանջների,
  •  ինչպես նաև հաճախ հանդիպող սխալների և մերժումների պատճառների վերաբերյալ։

Միջոցառումն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից իրականացվող «VisaWise-Հայաստան» ծրագրի շրջանակում, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը շենգենյան վիզաների տրամադրման գործընթացի վերաբերյալ։

 Վայրը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
 Ժամը՝ 11:00–13:00

 

Հայտարարված է` 13.07.2026

Վերջին ժամկետը` 16.07.2026

Պատասխանատու անձ` Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոն
Հասցե` ք․ Երևան



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-14 18:01:30