Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
«Լուսափայլ» կրթամշակութային ՀԿ-ն հայտարարում է «Ինքնազբաղվածության խթանում» ծրագրի մասնակցության հայտերի ընդունելություն
«Լուսափայլ» կրթամշակութային ՀԿ-ն հայտարարում է «Ինքնազբաղվածության խթանում» ծրագրի մասնակցության հայտերի ընդունելություն:
Ծրագրի նպատակը․
Ծրագիրն ուղղված է Ախուրյան խոշորացված համայնքում բնակվող հաշմանդամություն ունեցող 18 տարեկան և բարձր կանանց և աղջիկների սոցիալ-տնտեսական զորացմանն ու ինքնազբաղվածության խթանմանը։
Ի՞նչ է սպասվում մասնակիցներին․
Ծրագրի շրջանակում 25 մասնակից հնարավորություն կունենա ձեռք բերելու գիտելիքներ և հմտություններ հետևյալ ուղղություններով․
Աշխատանքային իրավունք
Ֆինանսական գրագիտություն
Բիզնես պլանի մշակում
Աջակցություն բիզնես գաղափարներին․
Մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց բիզնես գաղափարները, որոնցից 3-ը կստանան աջակցություն` անհրաժեշտ պարագաներ:
Վայրը․ Ախուրյան համայնք
Ովքե՞ր կարող են դիմել․ Ախուրյան համայնքում բնակվող, հաշմանդամություն ունեցող 18+ տարիքի կանայք և աղջիկները։
Ինչպե՞ս դիմել․
Լրացրեք մասնակցության հայտը հետևյալ հղումով՝
https://forms.gle/X4iYtLCy6wd68vAj7
Դիմելու վերջնաժամկետը․ 2026թ հոկտեմբերի 10-ը
Հայտարարված է` 22.09.2026
Վերջին ժամկետը` 10.10.2026
Հասցե` ք․ Գյումրի


