Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ կազմակերպելու վերաբերյալ
2015 թվականի հունիսի 6-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և սպառողների համար առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների գների ձևավորմանը:
Հայտարարված է` 12.06.2015
Վերջին ժամկետը` 31.10.2015
Պատասխանատու անձ` ՀՀ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչություն
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ. Նժդեհի 16
Հեռ.` +374 0312 4-90-00-150