Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

  

Հաստատվել է Հաշտարարի որակավորման հանձնաժողովի

2015թ. hուլիսի 17-ի նիստում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՇՏԱՐԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը սկսում է 2015 թ. համար հաշտարարի որակավորման դասընթացները:

Հաշտարարի որակավորման դասընթացների համար կարող Է դիմել 25 տարին լրացած գործունակ քաղաքացին, ով ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար:

Դիմորդը որակավորման դասընթացի համար ՀՀ արդարադատության նախարարություն (հասցե` ք. Երևան, Հալաբյան 41/ա) պետք է ներկայացնել`

1) դիմում,

 2) անձնագրի պատճենը (բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին),

3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը (բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին),

4) 2 գունավոր լուսանկար` 4x6 չափսի,

5) կենսագրական տվյալներ,

6) համաձայնություն` օրենքով սահմանված կարգով իրեն առնչվող
տվյալների իսկության, այդ թվում դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու փաստը ստուգելու վերաբերյալ:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ. հուլիսի 29-ը, մինչև ժամը 16:00-ն: Հաշտարարի որակավորման դասընթացները սկսվելու են 2015 թ. օգոստոսի 11-ից ՀՀ արդարադատության նախարարության շենքում (հասցե` ք. Երևան, Հալաբյան 41/ա):

Հաշտարարի որակավորման դասընթացների հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 319-117 հեռախոսահամարով:

Դիմումի և համաձայնության ձևը կարող եք բեռնել Արդարադատության նախարարության կայքից՝ http://moj.am/announcements/view/article/105 :

*Ծանոթություն. Հանձնաժողովը, դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո 2 աշխա­տանքային օրվա ընթացքում ստուգում է դիմողների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա հաշտարարի թեկնածուներին ներկայացվող պահանջների համապատաս­խանությունը ՀՀ դատական օրենսգրքի 227.6-րդ հոդվածի պահանջներին և ընդունում է որոշում դիմողին հաշտարարների որակավորման դասըն­թացներին մասնակցել թույլատրելու կամ մերժելու մասին։

Դասընթացներին մասնակցելու թույլտվություն ունեցող անձինք նախարարու­թյան կայքում ցանկը հրապարակվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում կատարում են դասընթացներին մասնակցելու և հաշտարարի որակավորման վկայագիր ստանալու համար միանվագ վճարում՝  80.000 ՀՀ դրամի չափով՝ մուծված հաշտարարի որակավորման դասընթացներն իրականացնող՝ «ՀՀ արդարադատության նախարարութան իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համար «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում բացված Հ/Հ 1930009611880200 հաշվեհամարին:

 

Եթե դասընթացներին մասնակցելու թույլտվու­թյուն ունեցող անձը սահմանված ժամկետում վճարում չի կատարում, ապա հանձնաժո­ղովն ընդունում է որոշում տվյալ անձին դասընթացներին մասնակցելը մերժելու վերաբերյալ

Հաշտարարների որակավորման դասընթաց կազմակերպելու, անցկացնելու, հաշտարարների որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետները հաստատված են ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 720-Ն որոշմամբ:

 

 

 

 

Հայտարարված է` 18.07.2015

Վերջին ժամկետը` 30.09.2015

Պատասխանատու անձ` ՀՀ ՇՄ տեղեկատվության բաժին
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, 3103, ք. Գյումրի, Գ. Նժդեհի 16
Հեռ.` +374 0312 4-90-00-157



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42