Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Ազատանի բժշկական ամբուլատորիա>>, <<Մայիսյանի բժշկական ամբուլատորիա>>, <<Ախուրիկի բժշկական ամբուլատորիա>> , <<Անի Պեմզայի առողջության կենտրոն>>, <<Հոռոմի բժշկական ամբուլատորիա>> պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`
1. բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական կրթություն ներքին հիվանդություններ (թերապիա), կամ մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ,
2. առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ,
3. իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
4. կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,
5. աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`
ա. ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,
բ. անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման
գործընթացների կազմակերպման,
գ. աշխատանքների բաշխման,
դ. կարգապահական պատասխանատվության,
ե. խրախուսանքի միջոցների կիրառման,
6. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
7. ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`
գույքի, ներառյալ ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,
8. առողջապահական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում,
9. չի լրացել դիմողի 65 տարին,
10. օտար լեզվի բավարար իմացություն:
11. Մրցույթները կանցկացվեն.
1) <<Ազատանի բժշկական ամբուլատորիա>> ՊՈԱԿ 2016 թվականի հունիսի 14-ին ժ.11:00–ին,
2) <<Մայիսյանի բժշկական ամբուլատորիա>> ՊՈԱԿ 2016 թվականի հունիսի 14-ին ժ.15:00–ին,
3) <<Ախուրիկի բժշկական ամբուլատորիա>> ՊՈԱԿ 2016 թվականի հունիսի 15-ին ժ. 10:00–ին,
4) <<Հոռոմի բժշկական ամբուլատորիա>> ՊՈԱԿ 2016 թվականի հունիսի 15-ին ժ. 13:00–ին
5) <<Անի Պեմզայի առողջության կենտրոն>> ՊՈԱԿ 2016 թվականի հունիսի 15-ին ժ. 16:00–ին:
12. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները ՀՀ Շիրակի մարզպետարան են ներկայացնում`
1) դիմում.
2) մեկ լուսանկար 3 x 4 չափսի.
3) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:
13. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9:00-12:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 10.05.2016թ.
Մրցույթը կկայանա Շիրակի մարզպետարանի շենքում (ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16): Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ (ք.Գյումրի, Գ.Նժդեհի 16, անձնակազմի կառավարման բաժին, հեռախոս 0312 4-90-00-156):
Հայտարարված է` 24.03.2016
Վերջին ժամկետը` 10.05.2016
Պատասխանատու անձ` ՀՀ Շիրակի մարզպետարան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, 3103, ք. Գյումրի, Գ. Նժդեհի 16
Հեռ.` +374 0312 4-90-00-156