Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱԶԱՏԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԱԶԱՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

Ազատանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կանոնադրության համաձայն երիտասարդական խորհրդի կազմում համայնքի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության համար, հետևյալ չափանիշների համաձայն.
1. 16 30 տարեկան երիտասարդ
2. Երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առող¬ջա¬պահական և մշակութային խնդիրներին տիրապետում.
3. Երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջո¬ցառումներին մասնակցության փորձ
4. Երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականաց¬ման և գնահատման առանձնահատկությունների իմացություն:
Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում է՝
1) Դիմում,
2) քաղվածք աշխատանքային գրքույկից,
3) ինքնակենսագրություն (ձեռագիր),
4) անձնագիր, կրթությունը հաստատող փաստաթղթի (փաստաթղթեր),
արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկ կամ համապատասխան տեղեկանք,
5) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցությունը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդներն դիմումները կից փաստաթղթերով ներկայացնել Ազատանի համայնքպետարան, մինչև 2016 թվականի ապրիլի 14-ը ներառյալ:
Մրցույթը կկայանա 2016 թվականի ապրիլի 15 -ին:


Ազատանի համայնքապետարան
 

Հայտարարված է` 01.04.2016

Վերջին ժամկետը` 14.04.2016

Պատասխանատու անձ` ՀՀ Շիրակի մարզպետարան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, 3103, ք. Գյումրի, Գ. Նժդեհի 16
Հեռ.` +374 0312 6-09-26



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56