Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից գործող հասարակական խորհրդի /այսուհետ` խորհուրդ/ կազմի ձևավորման նպատակով, հայտարարում է հավակնորդների դիմումների և փաստաթղթերի ընդունման գործընթացի մեկնարկը` 18.04.2016թ:

Խորհրդի հավակնորդ անդամին ներկայացվող պահանջները.

1. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել.
1) հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության /այսուհետ` նախարարություն/ գործունեության հիմնական ուղղություններին,
2) համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Խորհրդի հավակնորդ անդամները գրավոր կարգով նախարարություն են ներկայացնում.

1. Դիմում` խորհրդի կազմում ընդգրկվելու համար /դիմումի օրինակելի ձևը կցվում է/:
2. Տեղեկատվություն և /կամ/ փաստաթղթեր սույն հայտարարության 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներին համապատասխանությունը հիմնավորելու համար:

Փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն ամեն օր՝ մինչև 18.05.2016թ. ներառյալ (բացառությամբ՝ շաբաթ և կիրակի) ժամը 9:15-17:30, Երևան 0010, Հանրապետության Հրապարակ, կառավարական տուն N 3 հասցեով (հեռ. 511360): Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվում:
Խորհրդի աշխատակարգը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքէջում:

Հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ: (374 10) 51-13-54, 51-13-20
Էլ.փոստ՝ press@mta.gov.am
Կայքէջ՝ www.mta.gov.am

ՀՀ տարածքային կառավարման
և զարգացման նախարար

------------ ----------------ին

---------------------------------- կազմակերպության
/կազմակերպության անվանումը/

ներկայացուցիչ /անձ/ ----------------------------------ից
/անուն, ազգանուն/

---------------------------------- հեռ.

------------------------------------ էլեկտրոնային հասցե

 


ԴԻՄՈՒՄ

Հարգելի պարոն նախարար

Ձեզ ենք ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերի պատճեները` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից գործող հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար:

Առդիր` ----- թերթ:

1. ----------------------------------------------------------------------------------------------

2. ----------------------------------------------------------------------------------------------

3. ----------------------------------------------------------------------------------------------

4. ----------------------------------------------------------------------------------------------

5. ----------------------------------------------------------------------------------------------

6. ----------------------------------------------------------------------------------------------

7. ---------------------------------------------------------------------------------------------


-----------------------------------/ստորագրություն/
/անուն, ազգանուն/

---------------------------------------/դիմումի ներրկայացման ամսաթիվ/
 

Հայտարարված է` 18.04.2016

Վերջին ժամկետը` 18.05.2016

Պատասխանատու անձ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱ
Հասցե` ՀՀ ք. Երևան 0010, Հանրապետության Հրապարակ, կառավարական տուն N 3
Հեռ.` +374 010 511 360



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44