Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ/Մարալիկ/

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

 

 

Համագործակցության համաձայնագիր

/ Ի լրումն ստորև ներկայացված հայտարարության /

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սոցիալական համագործակցության իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով համակարգող խորհրդին անդամագրվելու համար տարածաշրջանի սոցիալական համագործակցության համաձայնագրին միացած սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք մինչև ս/թ սեպտեմբերի 3-ը ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Մարալիկի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (ք. Մարալիկ, Մադաթյան 1) ներկայացնեն մեկական ներկայացուցչի թեկնածություն:
Հայտագրման համար ներկայացվող նվազագույն պահանջներն են.
-սոցիալական աջակցության բնագավառում գործունեության փորձ.
- սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրերի իրականացում:

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ

Հրավիրվում են Մարալիկի տարածաշրջանում սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները, պետական կառավարման հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումները, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, սոցիալական պաշտպանության ոլորտում գործող պետական և համայնքային, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններ, ինչպես նաև ֆիզիկական անձինք միանալու սոցիալական համագործակցության համաձայնագրին` ամբողջությամբ կամ վերապահումով:
Մարմնի կամ կազմակերպության դեպքում ներկայացվող տվյալներն են`
- անվանումը.
- իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման օրը, ամիսը, տարին, գրանցման համարը (բացառությամբ մարմինների).
- Փաստացի գործունեության հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, կայքի անվանումը (առկայության դեպքում).
- ներկայացուցչի ազգանունը, անունը.
- իրականացված (իրականացվող) ծրագրերը.
Ֆիզիկական անձի դեպքում ներկայացվող տվյալներն են`
- ազգանունը, անունը.
- հաշվառման հասցեն.
- էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը.
- գործունեության նախընտրելի ոլորտը.
- կամավորական աշխատանքի տևողությունը (առկայության դեպքում):
Համաձայնագրին միանալու վերաբերյալ գրությունները, ֆիզիկական անձանց դեպքում` դիմումները, անհրաժեշտ է ներկայացնել Մարալիկի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (ք. Մարալիկ, Մադաթյան 1):


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՄԱՐԱԼԻԿԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

Սոցիալական համագործակցության իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով համակարգող խորհրդին անդամագրվելու համար տարածաշրջանի սոցիալական համագործակցության համաձայնագրին միացած կողմերը՝ Մարալիկի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն, Մարալիկի զբաղվածության տարածքային կենտրոն, Մարալիկի սոցիալական ապահովության տարածքային բաժին, ՀՀ Շիրակի մարզի թիվ 2 ԲՍՓՀ, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններ և ֆիզիկական անձինք, մինչև ս/թ հունիսի 1-ը ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Մարալիկի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (ք.Մարալիկ, Մադաթյան 1 ) ներկայացնեն մեկական ներկայացուցչի թեկնածություն:
Հայտագրման համար ներկայացվող նվազագույն պահանջներն են.
- սոցիալական աջակցության բնագավառում գործունեության փորձ.
- սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրերի իրականացում:


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՄԱՐԱԼԻԿԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

 


 

Հայտարարված է` 01.08.2016

Վերջին ժամկետը` 03.09.2016

Պատասխանատու անձ` Մարալիկի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Մադաթյան 1
Հեռ.` +374 0242 2 26 99



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 17:38:54