Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

«ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ»

«ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ»

Արդեն սկսվել է հողագործության շրջանը և արդիական է դառնում թունաքիմիկատներով թունավորումների խնդիրը: Այս առումով ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է՝
Թունաքիմիկատներ գնելիս՝
1) Հետևե՛ք թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,
2) Մի՛ գնեք թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է Ձեզ համար անհասկանալի լեզվով:
Թունաքիմիկատներով թունավորումները կանխարգելելու նպատակով.
1) Լվացե՛ք և պահե՛ք թունաքիմիկատով աղտոտված հագուստը առօրյա հագուստից առանձին,
2) Տեղադրե՛ք նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով,
3) Մի՛ պահեք թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները պատահական վայրերում,
4) Պահե՛ք թունաքիմիկատները սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրերում,
5) Մի՛ պահեք թունաքիմիկատները պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում՝ լիմոնադի շիշ և այլն,
6) Մի՛ օգտագործեք թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով օգտագործման համար,
7) Պահպանե՛ք մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակված մթերք օգտագործելիս,
8) Մի՛ իրականացրեք թունաքիմիկատներով մշակումը քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ,
9) Պատրաստե՛ք թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում,
10) Օգտագործե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ արտահագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիթ կոշիկներ) թունաքիմիկատի հետ աշխատելիս,
11) Մի՛ փչեք հեղուկացրի (ներարկիչ սարքի) խցանված ծայրադրի մեջ,
12) Օճառով լվացե՛ք ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը,
13) Լվացե՛ք թունաքիմիկատով աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,
14) Օգտագործեք սարքին, արտադրական և այլ թերություններ չունեցող սարքավորումներ:

 

Հայտարարված է` 26.05.2016

Վերջին ժամկետը` 30.11.2016

Պատասխանատու անձ` ՀՀ Շիրակի մարզպետարան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, 3103, ք. Գյումրի, Գ. Նժդեհի 16
Հեռ.` +374 0312 4-90-00-157



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20