Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ առաջիկայում կմեկնարկի Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագիրի հաջորդ` 2014-2020թթ. շրջափուլը:
Ինչպես և նախորդ փուլում, այս փուլում ևս Ծրագրի հավանական շահառուներ կարող են հանդիսանալ ՀՀ պետական կառավարման մարմինները, ՀՀ մարզպետարանները և քաղաքապետարանները, ՀՀ հասարակական կազմակերպությունները, շահույթ չհետապնդող կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, մշակութային և հնագիտական ասոցիացիաները, զբոսաշրջության և տարածաշրջանային զարգացման գործակալությունները, հատուկ պահպանվող տարածքները և հետազոտական հաստատությունները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` Ծրագրի կառավարման մարմնի և «Աջակցություն ԵՀԳ ԱՍՀ ծրագրերի իրականացմանը և կառավարմանը» ԵՄ ծրագրի (TESIM) հետ համատեղ կազմակերպում է Ծրագրի նոր շրջափուլի մեկնարկի վերաբերյալ տեղեկատվական աշխատաժողով:
Աշխատաժողովը տեղի կունենա սույն թվականի հուլիսի
25-ին, ժամը 11:00-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվություն և հասարակայնության հետ կապերի բածնում հեռ:3-71-61):
Աշխատաժողովին մասնակցելու հետաքրքրության դեպքում, խնդրում ենք շահառու կազմակերպություններին` մինչև ս.թ. հուլիսի 20-ը հաստատել մասնակցությունը և ներկայացնել մասնակիցների տվյալները mminasyan@mineconomy.am և asargsyan@mineconomy.am էլ. փոստի հասցեներով կամ 011-597-179 հեռախոսահամարով:
Հայտարարված է` 18.07.2016
Վերջին ժամկետը` 24.06.2016
Պատասխանատու անձ` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, 3103, ք. Գյումրի, Գ. Նժդեհի 16
Հեռ.` 0312 371-61
էլ. փոստ`