Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

<<Ամասիայի առողջության կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության և <<Անի Պեմզայի առողջության կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմինների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Ամասիայի առողջության կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի և  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Անի Պեմզայի առողջության կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

1) բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական կրթություն ներքին հիվանդություններ (թերապիա), կամ  մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ,

2) առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ,

 

 

 

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),

4) կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,

5) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`

ա.  ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,  

բ. անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,

գ.  աշխատանքների բաշխման,

դ. կարգապահական պատասխանատվության,

ե. խրախուսանքի միջոցների կիրառման,

6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

7)   ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`

գույքի, ներառյալ ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,

8)  բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում,

9) չի լրացել հավակնորդի 65 տարին,

10)  առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

 

2. Մրցույթները կանցկացվեն.

 

 

1)       << Ամասիայի առողջության կենտրոն >> ՓԲԸ՝  2017թ. հունիսի 8-ին ժամը 11:00–ին,

 

   2) <<Անի Պեմզայի առողջության կենտրոն>> ՊՈԱԿ՝ 2017թ. հունիսի 8-ին ժամը 15:00–ին:

 

 

3. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները ՀՀ Շիրակի մարզպետարան են ներկայացնում`

1) դիմում.

2) մեկ լուսանկար 3 x 4 չափսի.

3) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը<

Հայտարարված է` 22.03.2017

Վերջին ժամկետը` 04.05.2017

Պատասխանատու անձ` ՀՀ Շիրակի մարզպետարան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, 3103, ք. Գյումրի, Գ. Նժդեհի 16
Հեռ.` +374 0312 4-90-00-156



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20