Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

Ամառային ճամբարին մասնակցելու վերաբերյալ

 Օգոստոսի 1-9 Աղավնաձորում կազմակերպվում է ամառային բիզնես դպրոց։ Նախաձեռնողը SLICE CONSULTING ընկերությունն է, Քվանտ վարժարանի հետ համատեղ։
Ժամանակակից թեմաների ընտրությունը պայմանավորված է Summer Business School-ի մասնակիցների տարիքային խմբով։ Այն նախատեսված է 15-17 տարեկան երիտասարդ աղջիկների և տղաների համար։ Ակնկալվում է, որ ճամբարի բիզնես դասընթացները կօգնեն ավարտական դասարանների երիտասարդներին արագ և հեշտ կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտության ընտրության գործում, ծանոթանալ բիզնեսի նրբություններին և հաջողության հասնելու բանաձևերին հենց պրակտիկ մասնագետներից, ինչպես նաև այդ վաղ տարիքից ստեղծելու են արժեքավոր բիզնես կապեր։
Աղավնաձորի բիզնես դպրոցում մասնակցելու համար թեկնածուները կանցնեն հարցազրույց, որը կկայանա հուլիսի 25-26-ը Երևանում, Քվանտ վարժարանի տարածքում։ Միայն լավագույն 50 երիտասարդները կընդգրկվեն 9-օրյա ծրագրում, կմասնակցեն բիզնես դպրոցի բոլոր դասընթացներին, կհաստատեն նոր կապեր հյուրերի և հովանավորների հետ, կստանան անվճար մուտքի հնարավորություն առցանց բիզնես գրադարան, իսկ հետագայում նաև կայցելեն տարբեր ընկերություններ։
Ճամբարի մասնակիցները օգոստոսի 1-ին Երևանից կտեղափոխվեն Աղավնաձոր, որտեղ հանգստյան գոտում կապահովվեն 9-օրյա գիշերակացով, 3-անգամյա սննդով։ Բոլոր ծառայությունների (նաև դասընթացների) համար սահմանվել է ինքնարժեքային վճար, որը կազմում է 100 հազար դրամ։
Ցանկացողները կարող են գրանցվել մինչև հուլիսի 20-ը՝ այս հղումով
https://www.sliceconsulting.org/summer-business-school-registration

Հայտարարված է` 03.07.2017

Վերջին ժամկետը` 01.08.2017

Պատասխանատու անձ` ՀՀ Շիրակի մարզպետարան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, 3103, ք. Գյումրի, Գ. Նժդեհի 16
Հեռ.` +374 0312 4-90-00-157



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51