Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ «ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԲԱՂԱԴՐԻՉ 2-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՄԲԵՐՈՒՄ ԵՆԹԱԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀՐԱՎԵՐ Շիրակի մարզի համայնքների համար

 Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ս/թ. օգոստոսի 1-ից Շիրակի մարզում մեկնարկել է Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի «Միջհամայնքային սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնությունների աջակցություն» Բաղադրիչ 2-ի իրականացման աշխատանքները, որն ուղղված է միջհամայնքային փոխհարաբերությունների ամրապնդմանը և համայնքների կամ դրանց խմբերի միջնաժամկետ համալիր սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ծրագրի շրջանակներում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարում է ենթածրագրերի իրականացման հայտերի ընդունման հրավեր, որին կարող են մասնակցել Շիրակի մարզի համայնքները:
Ծրագրին կարող են դիմել՝
• Համայնքների խոշորացման գործընթացի շրջանակներում ստեղծված խոշորացված համայնքները
• Համայնքների խմբեր, որոնք կամ ֆորմալ կերպով միավորված են որպես համայնքների միություններ կամ ընդհանուր ծրագրի իրականացման շուրջ միջհամայնքային համաձայնագրով

Հայտերը իրավունակ համայնքների անունից պետք է պատրաստեն և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացնեն ենթածրագրերի շրջանակներում ստեղծվող նախաձեռնող խմբերը: Նախաձեռնող խմբի ստեղծման կարգը ներկայացված է այստեղ:
Հայտերի մշակման ընթացքում նախաձեռնող խմբերն աջակցություն կստանան տեղական փորձագետների կողմից:
Ենթածրագրերի հայտերը պետք է համապատասխանեն ՀՏԶՀ կողմից սահմանված իրավունակության հայտանիշերին, որոնք ներկայացված են այստեղ:
Ենթածրագրերը գնահատվում են ըստ նախապես սահմանված չափորոշիչների, որոնք ներկայացված են այստեղ:
Ֆինանսավորվող ենթածրագրերի և դրանց բաղադրիչների տեսականիին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
Ենթածրագրերի ներկայացման հայտի ձևը կարող եք նեռբեռնել այստեղ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս/թ. օգոստոսի 17-ը:
Հայտերը պետք է ներկայացվեն ինչպես էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկվելով atdf@atdf.am և a.shahbazyan@atdf.am էլ. հասցեներին, այնպես էլ տպագիր տարբերակով հանձնվեն Շիրակի մարզի մարզպետարանի Զարգացման ծրագրերի վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանին մինչ ս/թ. օգոստոսի 17-ը:
Հարցերի դեպքում կամ մանրամասների համար կարող եք դիմել Արմինե Շահբազյանին՝
Կոնտակտային անձ՝
Արմինե Շահբազյան
Համայնքային իրազեկման և խթանման մասնագետ
Էլ. Հասցե a.shahbazyan@atdf.am
Հեռախոս 010 24 71 23, ներքին՝ 302

 

Հայտարարված է` 03.08.2017

Վերջին ժամկետը` 17.08.2017

Պատասխանատու անձ` ՀՀ ՇՄ զարգացման ծրագրերի և վերլուծության բաժին բաժին
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, 3103, ք. Գյումրի, Գ. Նժդեհի 16
Հեռ.` +374 0312 4-90-00-124



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23