Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

«Երկրները մեկ հարկի տակ» փառատոն -ցուցահանդես – համաժողով-մրցանակաբաշխություն 2017թ.սեպտեմբեր 21-23

«Երկրները մեկ հարկի տակ» փառատոն -ցուցահանդես – համաժողով-մրցանակաբաշխություն 2017թ.սեպտեմբեր 21-23
«Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»ը և ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը սույն թվականի սեպտեմբերի 21-23 համատեղ իրականացնում են «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդես-համաժողով- մրցանակաբաշխությունը: «Երկրները մեկ հարկի տակ» անվանումը կրող ամենամյա փառատոն-ցուցահանդես-համաժողով- մրցանակաբաշխությունն իր բնույթով բացառիկ է և Հայաստանի տնտեսության զարգացման համար ունի կարևորագույն նշանակություն՝ համախմբելով բազմակի ոլորտներ, ծառայություններ, նախագծեր: «Երկրները մեկ հարկի տակ» անվանումը կրող ամենամյա փառատոն-ցուցահանդես-համաժողով- մրցանակաբաշխությունը մեկնարկել է 2011 թվականին: Միջոցառումը ՀՀ և արտերկրից ժամանած գործարարների համար հնարավորություն է ընձեռում ներկայացնելու իրենց ծառայություններն ու արտադրանքը, քննարկելու հետագա համագործակցության եզրերն արտահանման, ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում: Միջոցառումն ունի նաև մի քանի նպատակ` ՀՀ –ում դիվանագիտական կառույցներին ծանոթացնել ՀՀ ներդրումային ծրագրերին, ներկայացնել երկրի էթնիկ առանձնահատկությունը և ծրագրում ընդգրկված հետևյալ ոլորտները`
• Կրթություն
• ագրոոլորտ,
• բանկային համակարգ,
• սննդաարդյունաբերություն,
• թեթև արդյունաբերություն,
• ոսկերչություն և ադամանդագործություն,
• հանքարդյունաբերություն,
• հիդրոկայաններ, էներգետիկա,
• շինարարություն,
• տեղեկատվական տեխնոլոգիաներ,
• առողջապահություն և բժշկություն,
• մշակույթ, • տուրիզմ,
• արտաքին կապեր,
• ծառայությունների մատուցում,
• զանգվածային լրատվամիջոցներ:
Փառատոն-ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխությունն ինքնին մեծ հնարավորություն է ստեղծում ՀՀ և օտարերկրյա ընկերությունների միջև գործարար կապեր հաստատելու և համագործակցելու համար:

 

Ծրագրի ընթացքում տեղական և արտերկրից ժամանած ընկերությունները ներկայացնում են իրենց ծառայությունները և արտադրանքը բացօթյա ցուցահանդեսի շրջանակներում, ինչպես նաև տեղի են ունենում համաժողովներ, քննարկումներ, զեկույցներ` ներդրումային ծրագրերի ու արտահանման խթանման նպատակով: Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս գործող կառույցներին քաջալերել` տալով խրարուսական հավաստագրեր և մրցանակներ` արժանացնելով տարաբնույթ անվանակարգերի:
Այս 4 տարիների ընթացքում ծրագիրը գրանցել է լուրջ և փաստացի արդյունքներ. նպաստել է մի շարք ընկերություններին շուկայի ընդլայնման և արտահանումների իրականացման հարցում, ինչպես օրինակ «Արարատ ֆրուտ» ընկերությունը, որ սկսեց իր նռան հյութերի արտահանումը Մարսել քաղաք: ՌԴ-ի հետ ևս մի շարք ոլորտներում կնքվել են արտահանումների հետ կապված պայմանագրեր` այդ թվում պահածոյագործության և տեքստիլի: Մարսելի ԱԱՊ-ից ժամանած գործարարների կողմից ներդրվել է կրթական ծրագիր, որի շրջանակներում բացվել է ֆրանսիական համալսարանին կից արհեստագործության և արվեստավարժության ուսումնարան: Արտերկրում փորձի փոխանակման հնարավորություն են ստացել բժշկական ոլորտի մասնագետներ: Իրականացվել են ներդրումներ բիոլոգիական տեխնոլոգիաների ոլորտում, և պարսկական համագործակցության ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Արմեն Բիոթեք» բրենդը և ընկերությունը, որը շուրջ 2 տարի արտադրում է բիոլոգիական պարարտանյութեր, այսօր արդեն իր ուրույն տեղն է գտել հայկական շուկայում և դրա սահմաններից դուրս: Ներդրումներ են իրականացվել նաև մսամթերքի ոլորտում: Ռումինիայի “Ալդիս” ընկերության կողմից ՀՀ- ում կազմակերպվել է մսամթերքի արտադրություն՝ նորագույն տեխնոլոգիաներով և ժամանակակից սարքավորումներով: Տուրիզմի շրջանակներում փոխադարձ այցեր են կատարվել արաբական երկրներ՝ Եգիպտոսի Արաբական հանրապետություն, որի շրջանակներում Եգիպտոսի տուրիզմի նախարար Զազուի հետ կնքվեց համաձայնագիր՝ ի հավաստումն երկու պետությունների տուրիզմի խթանման: Դա առիթ դարձավ, որ 2015 թվականին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխադարձ այցով մեկնեց Շարմ Էլ Շեյխ համաշխարհային տնտեսական համաժողովին՝ հանդիպումներ ունենալով երկրի նախագահի և վարչապետի հետ: Հնդկական համագործակցության ծրագրերի շրջանակներում տեղի են ունեցել «Հնդկաստանի շունչը Հայաստանում» հայ հնդկական համագործության հետ կապված համաժողովներ և ցուցահանդեսներ, մշակութային ծրագրեր, որոնք տևել են շուրջ մեկ ամիս: Ծրագրի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրությունում եղել է այց ոսկերչության ոլորտի խթանման և տարածման գործում: Փառատոնի շրջանակներում իրականացված ողջ աշխատանքը, փոքր և միջին բիզնեսի խթանմանն ուղղված նախաձեռնություններն ու քննարկումներն ուղղված են եղել ի շահ ՀՀ տնտեսության զարգացմանը, նրա բարօրությանը և գործարար ոլորտի արտադրության, տուրիզմի, կրթական ծրագրերի, մշակույթի, բնապահպանության ոլորտների ամրապնդմանն ու զարգացմանը: Այս նախագծի արդյունքում նաև իրականացվել են մի շարք բարեգործական ծրագրեր. աջակցություն ցուցաբերելով սիրիահայ անապահով ընտանիքներին` տրամադրվել է դրամական օգնություն, անվճար տաղավարներ և այլն: Հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու «Երկրները մեկ հարկի տակ» փառատոն-ցուցահանդես-համաժողով- մրցանակաբաշխությանը: Կից ուղարկում ենք նաև օրակարգը: Հույս ենք տածում, որ նմանատիպ միջոցառումներն ավելի են ակտիվացնում և փոխադարձ վստահություն ստեղծում պետություն - մասնավոր օղակ համագործակցության միջև: Կից ուղարկում ենք նաև օրակարգ:

 


Օրակարգ Սեպտեմբեր 21– Բացօթյա ցուցահանդես մեկ հարկի տակ, Կարապի լճի կամ Հյուսիսային պողոտայի հարակից հատվածում, ժամը 11:00-20:00, նվիրված ՀՀ անկախության տոնին, որտեղ տարբեր երկրներից ժամանած օտարերկրյա գործարարները, դիստրիբյուտորները /Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Ղազախստան, Կանադա, ԱՄՆ, Բելգիա, Վրաստան, Իտալիա, Բելոռուսիա, Ռումինիա և այլն/, ՀՀ-ում գործող դիվանագիտական և տեղական կառույցները կներկայացնեն իրենց ապրանքները, և այդ օրվան նվիրված կլինի մշակութային ծրագիր: Սեպտեմբեր 22 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում, Ժամը 11:00 Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0010, Մ.Մկրտչյան 5 Գործարար – տնտեսական համաժողով, զեկույցներ, քննարկումներ, ելույթներ ՀՀ պետական այրերի, ՀՀ-ում գործող արտակարգ և լիազոր դեսպանների, արտերկրից ժամանած գործարարների կողմից նվիրված Եվրամիության անդամ պետություններին, արաբական երկրների հետ համագործակցության ընթացակարգին և ներդրումային հնարավորություններին, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետություններին, ասիական, մասնավորապես` չինական հարաբերությունների զարգացման փուլին, համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին: Հանձնաժողովի պատասխանատու կողմ.
1. «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»ի նախագահ Մարիամ Մանուկյան
2. «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»ի փոխնախագահ Արման Զաքարյան
3. «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»ի նախագահության անդամ Արթուր Սարոյան
4. Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյան
5. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանով
6. Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուզաննա Մուրադյան
7. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Մարգարիտա Եսայան
8. Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյան
9. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյան
10. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայան
11. Ռուսաստանում ԵԱՏՄ-ի արդյունաբերության Ճյուղավորման նախարար Տիգրան Հարությունյան 12. Մարսելի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Բերնարդ Հատեմիան
13. Հայ-ամերիկյան գործարար խորհրդի նախագահ Ալեք Բաղդասարյան
14. “AVIMPEX” LLC սեփականատեր, գործադիր տնօրեն Արմեն Վարդանյան
15. “Նուարդ” մշակութային միության արտաքին կապերի ղեկավար Շահնուր Մինասյան/ Բելգիա
16. YVES Martin ընկերության տնօրեն Հակոբ Ամիրեան /Կանադա
17. Հեյլունցզիան նահանգի միջազգային առևտրի աջակցման չինական կոմիտե՝ գլխավոր քարտուղար, արտաքին տնտեսական կապերի ղեկավար Գուան Հեյբին /Չինաստան
18. ՉԺՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ Հարբինի պատասխանատու Չժան Յույհուն /Չինաստան
19. ՀՀ-ում գործող արտակարգ և լիազոր դեսպաններ.

 

Հայտարարված է` 01.09.2017

Վերջին ժամկետը` 21.09.2017

Պատասխանատու անձ` ՀՀ Շիրակի մարզպետարան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, 3103, ք. Գյումրի, Գ. Նժդեհի 16
Հեռ.` +374 0312 4-90-00-107, 124, 157



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44