Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

<<Անիպեմզայի առողջության կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության <<Անիպեմզայի առողջության կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Անիպեմզայի առողջության կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
1) բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական կրթություն ներքին հիվանդություններ (թերապիա), կամ մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ,
2) առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ,
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
4) կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,
5) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`
ա. ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,
բ. անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,
գ. աշխատանքների բաշխման,
դ. կարգապահական պատասխանատվության,
ե. խրախուսանքի միջոցների կիրառման,
6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
7) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`
գույքի, ներառյալ ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,
8) բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում,
9) չի լրացել հավակնորդի 65 տարին,
10) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
2. Մրցույթը կկայանա 2018թ. հունվարի 16-ին ժամը 11:00–ին:
3. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները ՀՀ Շիրակի մարզպետարան են ներկայացնում`
1) դիմում.
2) մեկ լուսանկար 3 x 4 չափսի.
3) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:
6. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9:30-12:30, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 08.12.2017թ.:
Մրցույթը կկայանա Շիրակի մարզպետարանի շենքում (ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16): Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ (ք.Գյումրի, Գ.Նժդեհի 16, անձնակազմի կառավարման բաժին, հեռախոս 0312 4-90-00-156):
 

Հայտարարված է` 24.10.2017

Վերջին ժամկետը` 08.12.2017

Պատասխանատու անձ` ՀՀ Շիրակի մարզպետարան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, 3103, ք. Գյումրի, Գ. Նժդեհի 16
Հեռ.` +374 0312 4-90-00-136



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20