Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

1.Անի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածի թեկնածուի, որը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին.
1) 16-30 տարեկան երիտասարդ,
2) երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին տիրապետելը,
3) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ,
4) երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն:
2.Թեկնածուի հետ կանցկացվի հարցազրույց, որի ժամանակ նա կներկայացնի իր պատկերացումները համայնքի երիտասարդության շուրջ ծառացած խնդիրների վերաբերյալ և կառաջարկի դրանց լուծման ուղիներ՝ ՀՀ Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի գուրծունեության շրջանակներում: Հաշվի կառնվի թեկնածուի համապատասխանությունը ներկայացված չափորոշիչներին, երիտասարդության ոլորտում նրա փորձառությունը, հարցազրույցի արդյունքները, նրա կողմից ներկայացված փաստաթղթերի առկայությունը:
3. Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել ինքնակենսագրություն (CV), դիպլոմների, պատվոգրերի, հավաստագրերի պատճեներ, տեղեկանք աշխատանքի վայրից /եթե աշխատում է/: Փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Անի համայնքապետարան (հասցեն`ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1,հեռ.242-2-29-11):

Մրցույթը կկայանա 2018 թվականի հունվարի 23-ին ժամը 10:00, Անի համայնքապետարանի վարչական շենքում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018 թվականի հունվարի 22-ը, մինչև ժամը 18:00:

 

Հայտարարված է` 18.01.2018

Վերջին ժամկետը` 22.01.2018

Պատասխանատու անձ` Շիրակի մարզպետարան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ. ք. Գյումրի Նժդեհի 16
Հեռ.` +0312 6 09 26



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44