Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆԴԱՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

Ախուրյանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կանոնադրության համաձայն երիտասարդական խորհրդի կազմում համայնքի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության համար, հետևյալ չափանիշների համաձայն.
1. 16 30 տարեկան երիտասարդ
2. Երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առող¬ջա¬պահական և մշակութային խնդիրներին տիրապետում.
3. Երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջո¬ցառումներին մասնակցության փորձ
4. Երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականաց¬ման և գնահատման առանձնահատկությունների իմացություն:
Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում է՝
1) Դիմում,
2) քաղվածք աշխատանքային գրքույկից,
3) ինքնակենսագրություն (ձեռագիր),
4) անձնագիր, կրթությունը հաստատող փաստաթղթի (փաստաթղթեր),
արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկ կամ համապատասխան տեղեկանք,
5) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցությունը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդներն դիմումները կից փաստաթղթերով ներկայացնել Ախուրյանի համայնքպետարան, մինչև 2018 թվականի հունվարի 29-ը ներառյալ:
Մրցույթը կկայանա 2018 թվականի հունվարի 29 -ին:

Ախուրյանի համայնքապետարան

 


 

Հայտարարված է` 24.01.2018

Վերջին ժամկետը` 29.01.2018

Պատասխանատու անձ` Շիրակի մարզպետարան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ. ք. Գյումրի Նժդեհի 16
Հեռ.` +0312 6 09 26



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23