Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
Գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ կազմակերպելու վերաբերյալ
2018 թվականի հունիսի 2-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառներին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և սպառողների համար առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների գների ձևավորմանը:
Հայտարարված է` 30.05.2018
Վերջին ժամկետը` 30.11.2018
Պատասխանատու անձ` Շիրակի մարզպետարան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ. ք. Գյումրի Նժդեհի 16
Հեռ.` +0312 4 90 00 150