Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար


Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Գյումրու <<Ծննդատուն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն բժշկական կրթություն, առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ,


2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի <<Ջաջուռ բժշկական ամբուլատորիա>> և <<Անի Պեմզայի առողջության կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական կրթություն ներքին հիվանդություններ (թերապիա), կամ մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ,
- առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ,

1. և 2. կետերում նշված թափուր պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում են նաև՝


1. իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
2. կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,
3. աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`
ա. ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,
բ. անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,
գ. աշխատանքների բաշխման,
դ. կարգապահական պատասխանատվության,
ե. խրախուսանքի միջոցների կիրառման,
4. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5. ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`
գույքի, ներառյալ ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,
6. բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում,
7. չի լրացել հավակնորդի 65 տարին,
8. առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

9. Մրցույթները կանցկացվեն.

1) <<Գյումրու <<Ծննդատուն>> ՓԲԸ՝
2018թ. սեպտեմբերի 25-ին ժամը 11:00–ին,

2) << Ջաջուռ բժշկական ամբուլատորիա >> ՊՈԱԿ՝
2018թ. սեպտեմբերի 25-ին ժամը 14:00–ին,

3) <<Անի Պեմզայի առողջության կենտրոն>> ՊՈԱԿ՝
2018թ. սեպտեմբերի 25-ին ժամը 16:00–ին:

10. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները ՀՀ Շիրակի մարզպետարան են ներկայացնում`
1) դիմում.
2) մեկ լուսանկար 3 x 4 չափսի.
3) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.
7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:
11. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9:30-12:30, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 24.08.2018թ.:

Մրցույթը կկայանա Շիրակի մարզպետարանի շենքում (ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16): Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ (ք.Գյումրի, Գ.Նժդեհի 16, անձնակազմի կառավարման բաժին, հեռախոս 0312 4-90-00-156):

 

Հայտարարված է` 12.07.2018

Վերջին ժամկետը` 24.08.2018

Պատասխանատու անձ` Շիրակի մարզպետարան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ. ք. Գյումրի Նժդեհի 16
Հեռ.` +0312 4 90 00 136



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 18:01:52