Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

Սեպտեմբերի 24-29-ը Իջեւանում կանցկացվի «50/50» վերապատրաստման դասընթացը: Այն նախատեսված է Հայաստանում երիտասարդների հետ համագործակցող պետական մարմինների ներկայացուցիչների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար


Սեպտեմբերի 24-29-ը Իջեւանում կանցկացվի «50/50» վերապատրաստման դասընթացը: Այն նախատեսված է Հայաստանում երիտասարդների հետ համագործակցող պետական մարմինների ներկայացուցիչների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
«50/50» ուսումնական դասընթացի ձևաչափը ենթադրում է կառավարական և հասարակական սեկտորների հավասար թվով ներկայացուցիչների մասնակցություն, աշխատանք Հայաստանի տարբեր շրջանների երիտասարդների հետ, և նպատակ ունի ամրապնդելու նրանց համագործակցությունն ու գործընկերությունը երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի զարգացման մեջ` որոշումների կայացման գործընթացներում՝ երիտասարդների անմիջական ներգրավմամբ:
Դասընթացն անդրադառնում է երիտասարդների մասնակցության ձեւերի ընդլայնմանը` հիմնվելով տեղական ու տարածաշրջանային կյանքում երիտասարդների մասնակցության վերաբերյալ Վերանայված Եվրոպական խարտիայի սկզբունքների, ‘‘Have your say’’/Ասեք ձեր խոսքը/ ձեռնարկի, ինչպես նաև Նախարարների կոմիտեի կողմից վերջերս ընդունված «Երիտասարդների իրավունքների հասանելիության» վերաբերյալ հանձնարարականի վրա:
Վերջինս խթանում է երիտասարդական քաղաքականության նկատմամբ իրավունքների վրա հիմնված մոտեցումը և ընդունում է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող աշխատանքը` աջակցելու «երիտասարդական այն քաղաքականություններին, որոնք խթանում են մարդու իրավունքները, սոցիալական ներառումը, միջմշակութային երկխոսությունը, գենդերային հավասարությունը և երիտասարդների ակտիվ մասնակցությունը»:
Երիտասարդական քաղաքականությունը և երիտասարդության մասնակցությունը Հայաստանում 2007 թվականից ի վեր Հայաստանի պետական երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն, որը նշված գործառույթներն իրականացնում է Երիտասարդական քաղաքականության վարչության միջոցով:
“Together have your say” (Միասին ասեք ձեր խոսքը) դասընթացն ընդունվել է Երիտասարդության հարցերով ծրագրավորման կոմիտեի կողմից «Երիտասարդները հանուն ժողովրդավարության» 2008թ. ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի երիտասարդական քաղաքականության համար հատկապես վերջին քաղաքական փոխությունների ֆոնին, որտեղ երիտասարդ ակտիվիստները կարեւոր դեր են խաղացել: Ծրագիրը պետք է արտացոլի երիտասարդական քաղաքականության եւ երիտասարդների մասնակցության միջոցով ժողովրդավարացման գործընթացների վերաբերյալ այս փոփոխությունների հույսերն ու ձգտումները:
Այս տարվա ապրիլին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը, այդ թվում` նոր կառավարությունն ու երիտասարդական քաղաքականությունը անցումային փուլում են:
Ժամանակավոր կառավարություն է ձևավորվել, եւ բազմաթիվ երիտասարդներ են ներգրավվել այդ անցումային շրջանը սատարելու եւ առավել լավ ապագայի համար աշխատելու նպատակով: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում նույնպես փոփոխություններ են եղել, որը հիմք է հանդիսանում այնպիսի նոր պրակտիկաների ներդրման համար, ինչպիսիք են պետական մարմինների հետ ուղիղ երկխոսությունը, լիարժեք թափանցիկությունը և համագործակցությունը բոլոր մակարդակներում: Այս ամենը լիովին համապատասխանում են Եվրոպայի խորհրդի եւ «50/50» դասընթացի արժեքներին: Հետեւապես, սա Հայաստանի երիտասարդական ոլորտ եւ ԵԽ Երիտասարդական վարչության միջեւ հնարավոր նոր համագործակցության առաջին քայլն է:
Դասընթացը կներգրավի Հայաստանի գյուղական համայնքների երիտասարդությանը, քանի որ գյուղական բնակավայրերի երիտասարդները բավարար հասանելիություն չունեն մասնակցային մեխանիզմներին և ազգային ծրագրերին ու հնարավորություններին: Դասընթացը կարող է և պետք է նաեւ աջակցի երիտասարդական քաղաքականության փոփոխության շարունակական գործընթացին` ամրապնդելով տեղական իշխանությունների դերը, որոնք ներկայումս որեւէ համակարգային դերակատարություն չունեն երիտասարդական քաղաքականության մեջ, սակայն ունեն ահռելի ներուժ ազդելու Հայաստանի գյուղական վայրերի երիտասարդների կյանքի տարբեր կողմերի վրա:
Մասնակիցները պետք է ապահովեն ծրագրի շարունակականությունը` հանդես գալով որպես «տարածողներ» և օգտվելով օժանդակ կառույցներից կամ նախագծերից, որոնք դասընթացից հետո կառաջարկվեն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից:
Այս վերապատրաստման դասընթացը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Եվրոպայի խորհրդի երիտասարդական վարչության միջեւ համագործակցության արդյունքն է, եւ առաջին անգամ իրականացման վայր ընտրվել է 2018 թվականի Երիտասարդական մայրաքաղաք Իջեւանը: Իրականացման ժամկետները 2018 թվականի սեպտեմբերի ը Դասընթացը միմյանց հետ կմիավորի 26 մասնակցի՝ ՀՀ բոլոր մարզերից եւ Երեւանից:
Դասընթացը նպատակ ունի բարելավելու մասնակիցների հմտությունները, զարգացնելու Հայաստանում երիտասարդական քաղաքականության գործընթացներին երիտասարդների մասնակցությունը, հատկապես տեղական մակարդակում, և իրականացնելու երիտասարդության մասնակցությունը խթանող ծրագրեր` հիմնվելով երիտասարդների մասնակցության վերաբերյալ Վերանայված Եվրոպական խարտիայի սկզբունքների և «Երիտասարդների իրավունքների հասանելիության» վերաբերյալ հանձնարարականի վրա:
Դասընթացի խնդիրներն են`
1. Մշակել երիտասարդության մասնակցության եւ երիտասարդական քաղաքականության վերաբերյալ իրավունքի վրա հիմնված մոտեցման ընդհանուր ըմբռնումը:
2. Քննարկել ընթացիկ իրավիճակը, երիտասարդության ոլորտում վերջին նախաձեռնություններն ու զարգացումները, եւ վերլուծել տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում` տեղական իշխանությունների ունեցած դերակատարությունը Հայաստանի երիտասարդական քաղաքականության մեջ:
3.Ուսումնասիրել, վերլուծել և անդրադառնալ երիտասարդների մասնակցության առկա ձեւերին, գործիքներին ու մեթոդներին, դրանց հասանելիությանը, արդյունավետությանն ու համապատասխանությանը Հայաստանի երիտասարդների տարբեր խմբերի, մասնավորապես`գյուղական բնակավայրերի երիտասարդների համար:
4. Զարգացնել մասնակիցների գիտելիքները տեղական ու տարածաշրջանային կյանքում երիտասարդների մասնակցության վերաբերյալ Վերանայված Եվրոպական խարտիայի եւ «Երիտասարդների իրավունքների հասանելիություն» հանձնարարականի վերաբերյալ,ինչպես նաեւ ներկայացնել, թե ինչպես կիրառել դրանք հայաստանյան իրականության մեջ:
5. Զարգացնել մասնակիցների հմտությունները, դյուրացնել երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում տեղական, տարածաշրջանային ու ազգային մակարդակներում ոլորտի տարբեր շահագրգիռ կողմերի միջեւ համագործակցության ամրապնդման գործում:
6. Նպաստել մասնակիցների միջեւ երկխոսության ու համագործակցության բարելավմանը այնպիսի նոր նախաձեռնությունների համար, որոնք կպահպանեն ու կամրապնդեն երիտասարդության մասնակցությունը, հատկապես գյուղական բնակավայրերում:
7. Զարգացնել գիտելիքները եւ ամրապնդել Եվրոպայի խորհրդի ու Հայաստանի երիտասարդական քաղաքականության դերակատարների միջեւ եղած համագործակցությունը:
Դասընթացը հիմնված է «50-50 սկզբունքի» վրա, որը կներգրավվի երիտասարդների և երիտասարդական աշխատանք կատարող ոչ պետական կառույցների անդամների, որոնք ևս հետաքրքրված են երիտասարդական աշխատանքներով, ինչպես նաև երիտասարդության հարցերով զբաղվող պետական հատվածի ներկայացուցիչների, հատկապես գյուղական համայնքներից:
Դասընթացները բաց են երիտասարդների, ղեկավարների կամ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, նախաձեռնող խմբերի, երիտասարդական ակումբների եւ քաղաքացիական հասարակության այլ կառույցների եւ կառույցների ներկայացուցիչների համար, որոնք ունեն մասնավորապես գյուղական վայրերում երիտասարդների հետ կամ նրանց համար աշխատելու փորձ: Ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, տարածքային մարմիններ, նախարարություններ և նրանց հետ փոխկապակցված անձինք, որոնք աշխատում են երիտասարդների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հետ, որոնք ունեն ֆունկցիոնալ պարտականություններ երիտասարդական նախագծերի վրա աշխատելու համար:
Բոլոր թեկնածուները պետք է.
1. Ունենան ներուժ և ցուցաբերեն պատրաստակամություն կիսվել գիտելիքներով և փորձով դասընթացից հետո, հետևյալ կերպ՝
- որպես երիտասարդական և քաղաքացիական հասարակության ոլորտի ներկայացուցիչներ հետագայում նախաձեռնել կազմակերպել և ներգրավված լինել նախագծերի և միջոցառումների մեջ, որոնք հիմնված կլինեն երիտասարդության ներգրավվածության և միջմշակութային համագործակցության վրա,
- որպես պետական հատվածի ներկայացուցիչներ հետագայում նախաձեռնել և կազմակերպել ներգրավվածության կանոնակարգի մշակման և իրագործման գործընթացներ եւ ծրագրեր:
2. Լինել բաց և պատրաստակամ հանրային և քաղացիական հասարակության ներսում և բոլոր ոլորտներում համագործակցելու համար:
3. Լինել 18 տարեկան եւ ավելի:
4. Հասանելի լինեն դասընթացի ամբողջ տեւողության համար:
5. Անգլերենի եւ / կամ ռուսերենի իմացությունը կդիտվի որպես լրացուցիչ առավելություն:
Թեկնածուների ընտրությունը կկատարվի ինչպես ըստ իրենց կազմակերպությունների ունեցած առաջնահերթությունների, այնպես էլ խմբում գենդերային եւ աշխարհագրական (հնարավորության դեպքում Հայաստանի բոլոր մարզերից ներկայացուցիչներ ընդգրկելով) հավասարակշռությունը պահպանելով, նաեւ կազմակերպությունների բազմազանությունը եւ ծագումը հաշվի առնելով:
Ընտրությունը կատարվելու է ոչ խտրական մոտեցմամբ՝ մասնակցի սեռի, էթնիկ պատկանելիության, կրոնի, ռասայի, ֆիզիկական կարողությունների կամ սոցիալական կարգավիճակի հետ կապված ոչ մի հանգամանք չպետք է եւ չի կարող ազդեցություն ունենալ խմբի վերջնական կազմի ձեւավորման վրա:
Կեցության եւ սննդի ծախսերը տրամադրում է կազմակերպիչ կողմը, որը ներառում է սկսած 2018 թվականի սեպտեմբերի 23-ի ընթրիքի կազմակերպում մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 30-ի նախաճաշ: Ճամփորդական ծախսերը դեպի Իջևան եւ Իջևանից կփոխհատուցվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն տեղափոխման վերաբերյալ բոլոր գործընթացներին նախապես:
Հայտագրման եւ մասնակիցների ընտրության կարգը.
Բոլոր դիմորդները պետք է լրացնեն էլեկտրոնային հայտը մինչեւ 2018 թվականի օգոստոսի 30-ը, ժամը 23:59: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն իրենց մասնակցության մասին մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 7-ը:


 

Հայտարարված է` 28.08.2018

Վերջին ժամկետը` 07.09.2018

Պատասխանատու անձ` Շիրակի մարզպետարան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ. ք. Գյումրի Նժդեհի 16
Հեռ.` +0312 4 90 00 157



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23