Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

Առաջիկայում կմեկնարկի Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության Ծրագրի 2014-2020թթ. շրջափուլի

 

Առաջիկայում կմեկնարկի Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության Ծրագրի 2014-2020թթ. շրջափուլի շրջանակներում՝ ծրագրային հայտերի ներկայացման երկրորդ փուլը: Ինչպես և նախորդ փուլում, այս փուլում ևս Ծրագրի հավանական շահառուներ կարող են հանդիսանալ ՀՀ պետական կառավարման մարմինները, ՀՀ մարզպետարանները և քաղաքապետարանները, ՀՀ հասարակական կազմակերպությունները, շահույթ չհետապնդող կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, մշակութային և հնագիտական ասոցիացիաները, զբոսաշրջության և տարածաշրջանային զարգացման գործակալությունները, հատուկ պահպանվող տարածքները և հետազոտական հաստատությունները:

Ծրագրի շրջանակներում վերոնշյալ շահառու կազմակերպությունները հնարավորություն են ստանում մշակել ծրագրի նախագիծ, այդ ծրագիրը իրականացնելու համար ընտրել գործընկերներ ԵՄ անդամ պետություններից և Ծրագրի շահառու հանդիսացող երկրներից, ստանալ ներկայացված ծրագրի բյուջեին համապատասխան ֆինանսավորում և համատեղ իրականացնել ծրագիրը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը` Ծրագրի կառավարման մարմնի և «Աջակցություն ԵՀԳ ԱՍՀ ծրագրերի իրականացմանը և կառավարմանը» ԵՄ ծրագրի (TESIM) հետ համատեղ կազմակերպում է Ծրագրի շրջանակներում գործընկերներ գտնելուն նվիրված համաժողով: Համաժողովի ընթացքում մասնակիցներին հնարավորություն կտրվի գտնել գործընկերներ՝ Ծրագրի անդամ հանդիսացող երկրներից:

Համաժողովը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևանում

Համաժողովին մասնակցելու հետաքրքրության դեպքում, խնդրում ենք շահառու կազմակերպություններին` մինչև ս.թ. սեպտեմբերի 7-ը գրանցվել

 

https://blacksea-cbc.net/news/archive-news/partner-forum-in-yerevan-23-october-2018/ հղումով:

Հայտարարված է` 03.09.2018

Վերջին ժամկետը` 07.09.2018

Պատասխանատու անձ` Շիրակի մարզպետարան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ. ք. Գյումրի Նժդեհի 16
Հեռ.` +0312 4 90 00 157



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:57:04