Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

Գյումրի քաղաքում «Բիզնեսը նոր Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող հանդիպում/քննարկում

Հարգելի գործարարներ

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Գյումրի քաղաքում «Բիզնեսը նոր Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող հանդիպում/քննարկմանը: Ծրագիրը իրականացվում է<<Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն>> ՀԿ-ի կողմից:
Ծրագրի նպատակն է ուսումնասիրել և բացահայտել Հայաստանի մարզերումգործող և սկսնակ կազմակերպությունների գործարարությամբ զբաղվելու առկա խնդիրները և խոչընդոտները, ինչպես նաև դրանց լուծման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում Դուք հնարավորություն կունենաք բարձրաձայնելՁեզ հուզող՝ ոլորտում առկա բոլոր խնդիրները և ներկայացնել առաջարկներ, որոնք կարող եք քննարկելհանդիպման մասնակիցների և ծրագրի մասնագետների հետ: Հանդիպմանը ներկա է լինելու նաև հարկային ոլորտի որակավորված մասնագետ, ով մեծ սիրով կպատասխանի Ձեր հարցերին:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը՝ բիզնեսի զարգացման համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:
Հանդիպման հասցե՝Գյումրու տեխնոլոգիական կենտրոն - 306 սենյակ, Գայի 1 փ.,ք. Գյումրի
Հանդիպման օրը՝ 31.10.2018թ. ,ժամը`1300-ին
Հանդիպման տևողությունը՝ 3 ժամ
 

Հայտարարված է` 27.10.2018

Վերջին ժամկետը` 31.10.2018

Պատասխանատու անձ` Շիրակի մարզպետարան
Հասցե` Հանդիպման հասցե՝Գյումրու տեխնոլոգիական կենտրոն - 306 սենյակ, Գայի 1 փ.,ք. Գյումրի
Հեռ.` Հեռ.` +0312 4 90 00 124



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44