Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

Եկավ գործելու և գաղափարներն ի կատար ածելու ժամանակը

«ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում հայտարարվում է ենթադրամաշնորհային մրցույթ՝ համայնքային նախաձեռնությունների (նախագծերի) իրականացման և սոցիալական ձեռնարկությունների հիմնման / ընդլայնման համար, որոնք միտված կլինեն ձեր մարզի ընտրված կլաստերում համայնքային մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը։

Ենթադրամաշնորհի մրցույթն իրականացվում է երկու փուլով՝
1. Գաղափարի փուլ (Առաջին փուլ),
2. Ամբողջական հայտադիմումի փուլ (Երկրորդ փուլ):

Սույն հայտարարությունը վերաբերում է ենթադրամաշնորհային մրցույթի առաջին՝ գաղափարի փուլին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019թ-ի ապրիլի 15-ը՝ ժամը 18։00-ն է։
Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտադիմումները չեն ընդունվի։

Ավելի մանրամասն հայտարարությունները կարող եք գտնել ստորև նշված հղումներով։ Հայտարարությանը հղումներով կցված են նաև Հայտի ձևաթուղթը և Ուղենիշները։

1․ Նախագծային (համայնքային նախաձեռնության) ենթադրամաշնորհների մրցույթ՝ http://bit.ly/2I2XExQ
2․ Սոցիալական ձեռներեցության ենթադրամաշնորհների մրցույթ՝ http://bit.ly/2FFFRv5

 

For the announcements and attached documents in English, see below:

1․ Community initiative projects: http://bit.ly/2WwYAPl
2․ Social entrepreneurship projects: http://bit.ly/2I3yxLJ

Ուզում ենք նաև տեղեկացնել, որ սույն թվականի ապրիլի 5-ին տեղի կունենա հանդիպում Շիրակի մարզի շահառուների հետ՝ ենթադրամաշնորհային մրցույթի դրույթների և դիմելու կարգի ներկայացման և հարցերի պարզաբանման համար։
Հանդիպման վայրի և ժամի մասին ձեզ հավելյալ կտեղեկացնենք։
 

Հայտարարված է` 29.03.2019

Վերջին ժամկետը` 05.04.2019

Պատասխանատու անձ` Շիրակի մարզպետարան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ. ք. Գյումրի, Նժդեհի 16
Հեռ.` +0312 3 26 10 4-90-00 /124/



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 18:08:24