Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1516-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 1035-Ն և 2017 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 1151-Ն որոշումներում, համաձայն որոնց` աջակցող պարագաները (միջոցները) 2019 թվականից տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա
Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են հավաստագրեր` աջակցող միջոցներ ձեռք բերելու համար: Շահառուն կամ նրա ներկայացուցիչը աջակցող միջոց ստանալու համար հավաստագիր ձեռք բերելու նպատակով կարող է դիմել մի քանի եղանակով.
1. առձեռն կամ փոստային կապի միջոցով դիմում է ներկայացնում նախարարություն,
2. առձեռն կամ փոստային կապի միջոցով դիմում է ներկայացնում փաստացի բնակության վայրն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին),
3. էլեկտրոնային եղանակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն` www.info@mlsa.am հասցեին,
4. առողջական վիճակով պայմանավորված շահառուն կարող է հեռախոսազանգի կամ փոստային առաքման միջոցով դիմում ներկայացնել սոցիալական աջակցության տարածքային գործակալություն՝ հավաստագիր ստանալու համար դիմումն իր բնակության վայրում լրացնելու նպատակով տունայց կազմակերպելու վերաբերյալ:
Հավաստագրերի հիման վրա կազմակերպվող գործընթացի արդյունքում բավականին ընդլայնվել է աջակցող միջոցների տեսակները և տրամադրող կազմակերպությունների ցանկը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am կայքէջում` «Աջակցող միջոցների տրամադրում» բաժնում տեղադրված է կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ աջակցող միջոցի տեսակի, դրա գնային արժեքի, ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ:
Դիմումի պատասխանը ստանալուց հետո շահառուն կամ նրա ներկայացուցիչը կարող են այցելել տարբեր կազմակերպություններ, ծանոթանալ աջակցող միջոցների տեսակների և գների հետ, որից հետո դիմել իրենց նախընտրած կազմակերպություն՝ ծառայությունն ստանալու համար: Կազմակերպություններում առկա է աջակցող միջոցների լայն տեսականի: Ցանկալի է, որպեսզի շահառուները նախապես ծանոթանան տեսականուն և ընտրեն իրենց կարիքին համապատասխան աջակցող միջոցը:
Ցանկալի է նաև, որպեսզի շահառուն ինքն այցելի կազմակերպություն` աջակցող միջոցը ստանալու համար, քանի որ այլ անձը չի կարող շահառուի ֆունկցիոնալ առանձնահատկություններին համարժեք ընտրություն կատարել:
Հայտարարված է` 04.04.2019
Վերջին ժամկետը` 31.12.2019
Պատասխանատու անձ` Շիրակի մարզպետարան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ. ք. Գյումրի, Նժդեհի 16
Հեռ.` +0312 3 26 10 4-90-00 /136/