Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1516-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 1035-Ն և 2017 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 1151-Ն որոշումներում, համաձայն որոնց` աջակցող պարագաները (միջոցները) 2019 թվականից տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա

 

Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են հավաստագրեր` աջակցող միջոցներ ձեռք բերելու համար: Շահառուն կամ նրա ներկայացուցիչը աջակցող միջոց ստանալու համար հավաստագիր ձեռք բերելու նպատակով կարող է դիմել մի քանի եղանակով.

1.     առձեռն կամ փոստային կապի միջոցով դիմում է ներկայացնում նախարարություն,

2.    առձեռն կամ փոստային կապի միջոցով դիմում է ներկայացնում փաստացի բնակության վայրն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին),

3.    էլեկտրոնային եղանակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն` www.info@mlsa.am հասցեին,

4.    առողջական վիճակով պայմանավորված շահառուն կարող է հեռախոսազանգի կամ փոստային առաքման միջոցով դիմում ներկայացնել սոցիալական աջակցության տարածքային գործակալություն՝ հավաստագիր ստանալու համար դիմումն իր բնակության վայրում լրացնելու նպատակով տունայց կազմակերպելու վերաբերյալ:

Հավաստագրերի հիման վրա կազմակերպվող գործընթացի արդյունքում բավականին ընդլայնվել է աջակցող միջոցների տեսակները և  տրամադրող կազմակերպությունների ցանկը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am կայքէջում` «Աջակցող միջոցների տրամադրում» բաժնում տեղադրված է կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ աջակցող միջոցի տեսակի, դրա գնային արժեքի, ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ:

Դիմումի պատասխանը ստանալուց հետո շահառուն կամ նրա ներկայացուցիչը  կարող են այցելել տարբեր կազմակերպություններ, ծանոթանալ աջակցող միջոցների տեսակների և գների հետ, որից հետո դիմել իրենց նախընտրած կազմակերպություն՝ ծառայությունն ստանալու համար: Կազմակերպություններում առկա է աջակցող միջոցների լայն տեսականի: Ցանկալի է, որպեսզի շահառուները նախապես ծանոթանան տեսականուն և ընտրեն իրենց կարիքին համապատասխան աջակցող միջոցը:

Ցանկալի է նաև, որպեսզի շահառուն ինքն այցելի կազմակերպություն` աջակցող միջոցը ստանալու համար, քանի որ այլ անձը չի կարող շահառուի ֆունկցիոնալ առանձնահատկություններին համարժեք ընտրություն կատարել:

 

Հայտարարված է` 04.04.2019

Վերջին ժամկետը` 31.12.2019

Պատասխանատու անձ` Շիրակի մարզպետարան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ. ք. Գյումրի, Նժդեհի 16
Հեռ.` +0312 3 26 10 4-90-00 /136/



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51