Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
ՀՀ Շիրակի մարզպետարանը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ ՀՀ 2019 թվականի Պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով նախատեսված «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված միջոցների հաշվին իրականացվելիք Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Հոգևոր երգերի մարզային 6-րդ փառատոն» մշակութային միջոցառման անցկացման համար
2014 թվականից ՀՀ Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ «Մշակութային միջոցառումների իրականացում» պետական ծրագրով ՀՀ Պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին ՀՀ Շիրակի մարզում, մարզի երաժշտական և արվեստի դպրոցների մանկական, Հայորդյաց տան, ինչպես նաև Երևանից հրավիրված երգչախմբերի, անհատ կատարողների, Հայ Առաքելական Եկեղեցու սարկավագների և երգեցիկ խմբերի մասնակցությամբ անց է կացվում «Հոգևոր երգերի մարզային փառատոն»: Փառատոնի նպատակն է մատաղ սերնդին հաղորդակից դարձնել հայ հոգևոր երաժշտության տարածմանը, զարգացմանը և կատարմանը:
Անցկացման ժամկետը՝ 30-ը մայիսի 2019 թ.
Անցկացման վայրը` Հառիճի վանական համալիրի տարածք
Դրամաշնորհի պայմաններին ծանոթանալու և մրցույթին մասնակցելու համար կարող եք դիմել Շիրակի մարզպետարան /ք. Գյումրի, Գ. Նժդեհի 16/
հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 25.04.2019՝ ժամը 12:00:
Հայտարարված է` 11.04.2019
Վերջին ժամկետը` 25.04.2019
Պատասխանատու անձ` ՀՀ Շիրակի մարզպետարան
Հասցե` ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16
Հեռ.` +312 4 90 00 /105, 107/
էլ. փոստ`