Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
ՀՀ Շիրակի մարզպետարանը հայտարարում է դրանմաշնորհների մրցույթ ՀՀ 2019 թվականի Պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով նախատեսված «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված միջոցների հաշվին իրականացվելիք «Անկախության օր» մշակութային միջոցառման անցկացման համար:
ՀՀ Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ «Մշակութային միջոցառումների իրականացում» պետական ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին ՀՀ Շիրակի մարզում անց է կացվում «Անկախության օր» մշակութային միջոցառում: Միջոցառման անցկացման նպատակն է մասնակիցների մոտ ռազմահայրենասիրական գաղափարների սերմանում, պետական տոնի արժեվորում:
Անցկացման ժամկետը՝  21-ը սեպտեմբերի 2019 թ.
Անցկացման վայրը`       ք. Գյումրի
Դրամաշնորհի պայմաններին ծանոթանալու և մրցույթին մասնակցելու համար կարող եք դիմել Շիրակի մարզպետարան/ք. Գյումրի, Գ. Նժդեհի 16/ կամ տեղեկանալ  ՀՀ Շիրակի մարզպետարանի http://shirak.mtad.am   կայք էջից
հայտերի ներկայացման վերջնաժամկետն է  03.09.2019՝ ժամը 18:00:  
 
Հայտարարված է` 02.08.2019
Վերջին ժամկետը` 03.09.2019
						Պատասխանատու անձ` ՀՀ Շիրակի մարզպետարան
						Հասցե` Հասցե` ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16 
						Հեռ.` +312 4 90 00 /105, 107/
						էլ. փոստ` 					


