Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու որոշման նախագիծը:

Առողջապահության բնագավառում առկա բժշկական կադրային ներուժի պատրաստման, նրանց օպտիմալ և տարածքային համաչափ բաշխման խնդիրների լուծման նպատակով առողջապահության նախարարությանը հատկացվել է 58 տեղ:
Այսպիսով` առողջապահության նախարարությունը հայտարարում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի 2019-2020 թվականների ընդունելության մեկնարկի մասին:
Ծրագրի շրջանավարտներն ուսումնառության ավարտից հետո 5 տարի աշխատելու են մարզային բժշկական կազմակերպություններում:
Մանրամասներին ծանոթանալու և պայմանագիր կնքելու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ, հեռ. 060-80-80-03/1505, 1504:

Հայտարարված է` 29.08.2019

Վերջին ժամկետը` 30.09.2019

Պատասխանատու անձ` Շիրակի մարզպետարան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ. ք. Գյումրի, Նժդեհի 16
Հեռ.` +0312 3 26 10 4-90-00 /136/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 17:38:54