Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

Ազգային Ժողով շահառու խորհրդակցություն

 ՀՀ Ազգային Ժողովի՝ Ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը Միջազգային հանրապետական ինստիտուտի և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է մարզային հանդիպումների շարք ընտրողների հետ։ Հանդիպումների նպատակներն են լսել ընտրողների, տեղական փորձագետների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքը, ներկայացնել միջազգային փորձը, ՀՀ ԱԺ լսումների արդյունքում ձևավորված ներկայիս մոտեցումները, և քննարկել խնդիրները շահագրգիռ կողմերի հետ։
Հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 29-ին, ժամը 15։00-18:00 Գյումրիում՝ Շիրակի մարզպետարանում։
Հանդիպման առաջին հատվածում ՀՀ ԱԺ պատգամավորները և հրավիրյալ փորձագետները կներկայացնեն ՀՀ ԱԺ աշխատանքային խմբի մոտեցումներն ու միջազգային փորձը, իսկ երկրորդ հատվածը կտրամադրվի քաղաքացիների հետ հարց ու պատասխանին։

Հետաքրքրվող անձանց խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով ՝https://docs.google.com/forms/d/12ukhs18ieduOpne09YEnOmlJtcSU82Qms6IWwrgVczY/edit

Գրանցումը բաց կլինի մինչև հոկտեմբերի 28-ը։

Այս խորհրդակցությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (ԱՄՆ ՄԶԳ) դրամաշնորհ N72011118LA00002-ի ներքո՝ իրականացված (Ընտրությունների և քաղաքական գործընթացների ամրապնդման կոնսորցիումի (CEPPS) կողմից։ Սրանում հնչեցված կարծիքները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ ՄԶԳ-ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։

 

Հայտարարված է` 25.10.2019

Վերջին ժամկետը` 28.10.2019

Հասցե` ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20