Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

Տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամն HSBC բանկի հետ համատեղ իրականացնում է ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ծրագիր մարզում բնակվող 18-50 տարեկան բնակչության համար: Ծրագիրն իրականացվելու է Շիրակի, Լոռու, Գեղարքունիկի և Կոտայքի մարզի բնակիչների համար։

 

Ծրագրի շրջանակներում մասնակիցներն առիթ կունենան խորությամբ ուսումնասիրել ինժեներական և ծրագրավորման տարբեր ուղղություններ, ինչպես նաև ձեռք բերել այլ տեխնիկական և միջանձնային հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ։ Դասընթացը նախատեսված է իրականացնել օրվա երկրորդ կեսին՝ 15:00-19:00, շաբաթական 5 օր, 6-8 ամիս տևողությամբ, որին հաջորդելու է աշխատանքային պրակտիկան ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում (Instigate, Digital Pomegranate, Luseen Technologies, Masys Information Systems, Himnark, Osensus): Ծրագրի մասնակիցներից ակնկալվում է ապահովվել լիարժեք ներկայություն և ակտիվ մասնակցություն: Այն մասնակիցները, որոնք ծրագրի ընթացքում ձեռք կբերեն բավարար քանակությամբ հմտություններ և գիտելիքներ աշխատանքի կանցնեն ծրագրի գործընկեր ՏՏ ոլորտի ընկերություններում, որոնց հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն։

Հայտարարված է` 29.11.2019

Վերջին ժամկետը` 16.12.2019

Պատասխանատու անձ` Շիրակի մարզպետարան
Հասցե` Նժդեհի 16
Հեռ.` 0312 4 90 00 157



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:22:15