Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

Կանանց միջազգային միավորումը(IWAY) հայտարարում է 2021թ․ բարեգործական ծրագրերի հայտերի ընդունում

Կանանց միջազգային միավորումը (IWAY) հայտարարում է ամենամյա բարեգործական ծրագրերի հայտերի ընդունում: 

Դիմելու համար ՀՀ-ում գրանցված բոլոր հետաքրքրված կազմակերպությունները պետք է լրացնեն հայտարարությանը կցված դիմում-հայտի ձևը. ցանկալի է անգլերեն լեզվով և ուղարկեն IWAYcharities@gmail.comէլ. հասցեին:

Ստացված հայտերը կքննարկվեն IWAY Բարեգործական կոմիտեի կողմից: Նախնական ընտրությունն անցած ծրագրերը կներկայացվեն կանանց միավորման անդամների հաստատմանը հերթական ընդհանուր ժողովի ժամանակ: Հնարավոր է, որ ծրագրին ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով անդամները այցելեն ծրագրի վայր: Վերջնական որոշում կայացնելուց հետո հաստատված ծրագրերի իրականացման ֆինանսական միջոցները կտրամադրվեն կազմակերպություններին:
Ձեր հայտը պետք է.

• Համապատասխանի IWAY-ի հիմնական նպատակին. նպաստել և աջակցել ՀՀ հեռավոր և սահմանամերձ համայնքներում տարբեր խոցելի խմբերի, հատկապես կանանց և երեխաների կյանքի բարելավմանը;
• Ներկայացնի ծրագրի անհրաժեշտությունը, հիմնվելով առկա պայմանների և տվյալների վրա;
• Նկարագրի համայնքում ակնկալվող բարեփոխումները;
• Նկարագրի, թե ինչպիսի դրական ազդեցություն կունենա նախագիծը թիրախային բնակչության մեծ թվի վրա;
• Նկարագրի, թե ինչպես է ապահովվելու նախագծի շարունակականությունը IWAY ֆինանսավորման ավարտից հետո;
• Նկարագրի ծրագրի գործունեությանը ճշգրիտ հետևելու և ծախսերի վերաբերյալ հստակ հաշվետվություն ներկայացնելու կազմակերպության կարողությունները;
• Օգտագործի միջոցները ապրանքների և նյութերի ձեռք բերման, այլ ոչ թե վարչական կամ աշխատուժին ուղղված ծախսերի համար: Աշխատուժը պետք է տրամադրվի համայնքի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից;
• Ներկայացնի՝ առկայության դեպքում ինչպես ընթացիկ, այնպես էլ նախնական ֆինանսավորման աղբյուրները, ինչպես կազմակերպության, այնպես էլ առաջարկվող նախագծի համար;
• Ներկայացնի հստակ և տվյալների վրա հիմնված ակնկալվող արդյունքներ:

Անհրաժեշտության դեպքում հարցերով կարող եք դիմել
IWAYcharities@gmail.com Էլ.հասցեին:

Մանրամասներն այստեղ
 

Հայտարարված է` 17.05.2021

Վերջին ժամկետը` 17.06.2021

Պատասխանատու անձ` Կանանց միջազգային միավորումը(IWAY)
Հասցե` ք. Երևան
Հեռ.` + 374 94 36 53 39 (Viber/WhatsApp)
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:28:25