Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մասնակցության հրավեր

2021 թվականի սեպտեմբերի 19-ին Շորժա–Սևան ավտոմայրուղիում տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը։ Մեկնարկը Շորժայից ժամը 12։00–ին։
Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող այն անձինք, ովքեր ունեն բժշկի համապատասխան թույլտվություն/տեղեկանք առողջության վերաբերյալ/։ Մասնակցության խմբերն են՝ 18–35 տարեկան կանայք, 18–40 տարեկան տղամարդիկ, 36 և բարձր տարիքի կանայք ու 41 և բարձր տարիքի տղամարդիկ։ Յուրաքանչյուր խմբում 1–20–րդ տեղերը գրավածները կպարգևատրվեն դրամական մրցանակներով։ Բոլոր մասնակիցներին տրվում են մարզաշապիկներ և հավաստագրեր: Դրամական մրցանակներով կպարգևատրվեն ՀՀ քաղաքացի հանդիսացող մրցաշարի մասնակիցները:
Մրցաշարին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի սեպտեմբերի 10-ը ներառյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչություն ներկայացնել հայտ, ինչպես նաև անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճենները: Փաստաթղթերը կարելի է ներկայացնել նաև s.prazyan57@gmail.com էլեկտրոնային հասցեով։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094–800 977/ՀՀ ԿԳՄՍ նախարարություն/ և 094 000 338/ՀՀ Շիրակի մարզպետարան/ հեռախոսահամարներով։

Մրցաշարին մասնակցության հայտի ձևանմուշ

 

Հայտարարված է` 07.09.2021

Վերջին ժամկետը` 10.09.2021

Պատասխանատու անձ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի
Հասցե` ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16
Հեռ.` 094 000 338, 094–800 977
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23