Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման հրավեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագրի շրջանակում նախատեսում է ստեղծել վերապատրաստողների թիմ` անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգում ներգրավված մասնագետների շարունակական վերապատրաստումներն իրականացնելու նպատակով:
Վերապատրաստմանը հրավիրվում են մասնակցելու բժիշկներ և հարբժշկական մասնագետներ։ Մասնագետների ցանկը ներկայացվում է՝ այստեղ։
Մասնակցության հայտ ներկայացրած մասնագետների հետ կանցկացվեն հարցազրույցներ, որոնց արդյունքում կընտրվեն 20 բժշկական և 20 հարբժշկական մասնագետներ, որոնք էլ կընդգրկվեն վերապատրաստվողների ռեեստրում։
Վերապատրաստումները տեղի կունենան 2 խմբով՝ 2021թ․հոկտեմբերի 18-ից 22-ը (Խումբ 1) և հոկտեմբերի 25-ից 29-ը (Խումբ 2) Երևանում։ Վերապատրաստման մոդուլները կլինեն տարբերակված՝ հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման (ՖՄԴ) և մշակված ուղեցույցերի հիման վրա՝ ըստ հաշմանդա¬մության տեսակի և տարիքային խմբերի։ Դասընթացները կվարեն Եվրոպականմիության SOCIEUX+ բաղադրիչի փորձագետներ Անդրեաս Կարիստինոսը և Գիագկոս Լավրանոսը։
Վերապատրաստման ավարտին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր և լավագույն մասնագետները կշարունակեն համագործակցությունը նախարարության հետ՝ ներգրավվելով բարեփոխումների հաջորդ փուլերի աշխատանքներում։
Գրանցման համար խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված ձևաչափը և ուղարկել  /hr@mlsa.am / էլեկտրոնային հասցեին։
Դիմումներն ընդունվում են մինչև 2021թ․ հոկտեմբերի 10-ը, ժամը 13։00։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-52-28-51, 055-52-17-61։
Վերապատրաստումն իրականացվում է Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչի-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ։

Ձևաչափը ստորև

 

Հայտարարված է` 05.10.2021

Վերջին ժամկետը` 10.10.2021

Պատասխանատու անձ` Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչ և ՄԱԿ-ի զարգացման ծրագիր
Հասցե` ք․Երևան
Հեռ.` 010-52-28-51, 055-52-17-61
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41