Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ԱԺԻ հայաստանյան գրասենյակը հայտարարում է «ԿԱՏԱՐԻՆԵ» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի ընդունելություն

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում ԱԺԻ հայաստանյան գրասենյակը հայտարարում է «ԿԱՏԱՐԻՆԵ» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի ընդունելություն: Ծրագիրը մասնակիցներին կնախապատրաստի քաղաքականության մեջ և իրենց կարիերայում ղեկավար դերակատարում ունենալու համար, հնարավորություն կտա կապեր հաստատել երկրի քաղաքական առաջնորդների և կուսակցությունների հետ։ Ծրագիրը նպատակ ունի ներգրավել մասնակիցներ Երևանից և Հայաստանի բոլոր մարզերից։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 24 հոկտեմբերի 2021թ.: Ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/KatarineArm/?modal=admin_todo_tour:

Հաշվի առնելով Ձեր մարզում դրական փոփոխություններ կատարելու մարզպետարանի անկեղծ ցանկությունն ու ծրագրերը, ինչպես նաև առաջնորդ կանանց խրախուսելու շահագրգռվածությունը՝ խնդրում ենք տարածել ծրագրի մասին տեղեկատվությունը Ձեր մարզի հետաքրքրված կանանց շրջանակներում՝ օգտագործելով հետևյալ հղումը և հեշթեգը․
դիմումների ներկայացման հղում՝
https://docs.google.com/forms/d/1IJsVuMG65XrdW-uWe8S5O32M6llAWG5rn-ZPxnRJoTo/edit

հեշթեգ՝ #ԿատարինեՀայաստան #KatarineArmenia
Ծրագրի մասին տեղեկատվություն ստանալու և հետաքրքող հարցերը բարձրաձայնելու համար ծրագրի դիմորդները կարող են հոկտեմբերի 18-ին` ժամը 13:00- ին կամ 18:00-ին մասնակցել առցանց հարցուպատասխանին՝ նախապես գրանցվելով հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSetfgBt_KQJj4T5PBXnT_Nx2vVgPSFNyJY5mO8HdGYyuoDRPQ/viewform 

 

Հայտարարված է` 08.10.2021

Վերջին ժամկետը` 18.10.1899

Պատասխանատու անձ` ԱԺԻ հայաստանյան գրասենյակ
Հասցե` ք. Երևան
Հեռ.` + 374 93 370 380, +374 94 330 667
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23