Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՝ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՆ
ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագիրը սկսում է նոր նախագիծ՝«Վերականգնվող էներգիայի հասանելիություն Հայաստանի միկրոձեռնարկությունների համար»: Այն կնպաստի ձեռնարկությունների արտադրողականության բարձրացմանը և եկամտաբերության աճին:
Ծրագիրը սննդի արտադրությանոլորտում գործող 7 միկրոձեռնարկություններինհնարավորություն է տալիս ստանալ 30% սուբսիդավորում՝ արևային կայաններ տեղադրելու համար: Արևային կայան ստացող միկրոձեռնարկությունը որպես կանխավճար պետք է վճարի արևային կայանի արժեքի ընդամենը 10%-ը: Արժեքի մնացած 60%-ը միկրոձեռնարկությունը կվճարի մաս առ մաս՝ 5 տարվա ընթացքում:
Ծրագրիառաջնահերթությունը հավասար հնարավորությունների ստեղծումն է այն միկրոձեռնարկությունների համար, որոնք փորձում ենմիջոցներ գտնել էներգետիկ ծախսերը նվազեցնելու համար: Սկզբնական փուլում ծրագրին կարող են դիմել միայն Շիրակի և Գեղարքունիքի միկրոձեռնարկությունները, որոնքակտիվորեն զբաղվում են գյուղատնտեսությամբ և անմիջականորեն նպաստում են սննդի արժեշղթաների զարգացմանը: ՊՀԾ-ն նախատեսում է հետագայում ավելի մեծ հնարավորություններ ստեղծել Հայաստանի այլ մարզերի միկրոձեռնարկությունների համար:
Հայաստանում բարենպաստ պայմաններ կան կանաչ էներգիայի զարգացման համար:Արևային էներգիայի օգտագործումը լավ հնարավորություն էբարձրացնելուփոքրձեռնարկությունների արտադրողականությունը՝էներգետիկ ծախսերը նվազեցնելու միջոցով: Այս նախաձեռնությունը կօգնի միկրոձեռնարկություններին հաղթահարել մարտահրավերները, արդյունավետորեն վարել իրենց բիզնեսըև մրցունակ դառնալ շուկայում։
ՊՀԾ-ն կարևորումէ Հայաստանի համար մատչելի և մաքուր էներգիա արտադրող արևային կայանների տեղադրումը, որոնք պարենային համակարգերի զարգացման իրական հնարավորություն են: ՊՀԾ-ի այս նախաձեռնության տեսլականն է՝ արևային կայանները հասանելի դարձնել փոքր ձեռնարկությունների համար:
ՊՀԾ-ի աջակցությամբ Հայաստանի 51 դպրոցներում արդեն իսկ տեղադրվել են արևային կայաններ, ինչի շնորհիվնվազել ենկրթական հաստատությունների էլեկտրաէներգիայի ծախսերը՝ օգնելով նրանց խնայողություններ կատարել և հոգալ դպրոցի կարիքները:
«Վերականգնվող էներգիայի հասանելիություն Հայաստանի միկրոձեռնարկությունների համար» ծրագրի ընտրության չափանիշների մասին լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ՝ https://bit.ly/3vcGiFr
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմում հետևյալ հղումով՝ https://ee.humanitarianresponse.info/x/DvidHWCa
Դիմումները բաց կլինեն 2021 թ․-ի հոկտեմբերի 22 -ից մինչև 2021թ․-ի հոկտեմբերի 31-ը, ժամը 18:00: Հաջողակ դիմորդները կտեղեկացվեն ՊՀԾ- ի կողմից: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ հետևյալէլ.հասցեով wfp.yerevan@wfp.orgկամ զանգահարել (374 10) 58 05 38 հեռախոսահամարով։
Հայտարարված է` 15.10.2021
Վերջին ժամկետը` 31.10.2021
Պատասխանատու անձ` ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Հասցե` ք․Երևան
Հեռ.` (374 10) 58 05 38
էլ. փոստ`