Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱՐԶԵՐԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Դասընթացների մասնակցության հայտերի հրավեր
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու անգլերենի դասընթացների, որոնք
կազմակերպվում են Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի զբոսաշրջության
ոլորտի ներկայացուցիչների համար։
Դասընթացներն իրականացվելու են Բրիտանական խորհրդի կողմից՝
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)
հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար
նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում
Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում։
Սույն ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի
Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և
զարգացման նախարարության կողմից։
Դասընթացների նկարագիրը
▪ Ընդհանուր անգլերենի դասընթացներ առաջարկվելու են սկսնակ,
տարրական (A1 և A2) և միջին (B1 և B2) լեզվի իմացության մակարդակ
ունեցող մասնակիցների համար՝ ներառելով զբոսաշրջության ոլորտի
բառապաշար։
▪ Դասընթացները նախատեսված են տուրիզմի ոլորտում գործունեություն
ծավալող բոլոր հաստատությունների համար՝ զբոսաշրջային
օպերատորներ, գործակալություններ, տեղեկատվական կենտրոններ,
մշակութային կենտրոններ, ռեկրեացիոն ծառայություններ,
հյուրանոցներ/հյուրատներ, հասարակական սննդի ծառայություն,
տրանսպորտային ծառայություններ, պետական կառույց և այլն։
▪ Դասերը հիմնականում կբարելավեն ստորև ներկայացված հմտությունները՝
o Բանավոր հաղորդակցում
o Լսողական հմտություններ
o Կարդալու և գրելու հմտություններ
o Քերականություն
▪ Դասընթացներն անցկացվելու են առցանց ձևաչափով։ ▪ Բոլոր մասնակիցների համար կազմակերպվելու է լեզվի իմացությունը տարբերակող թեստ։
▪ Մասնակիցների քանակը սահմանափակ է։
Վերջնական ընտրությունը կատարվելու է ներկայացված հայտի և թեստավորման արդյունքների հիման վրա՝ ապահովելով երեք մարզերի և բոլոր ոլոտների հավասար մասնակցության հնարավորությունը։
▪ Դասընթացների ընդհանուր տևողությունը լինելու է 60 դասաժամ։
▪ Դասընթացները մեկնարկելու են հունվար ամսին։
▪ Դասընթացների օրերն ու ժամերը համաձայնեցվելու են յուրաքանչյուր խմբի մասնակիցների և ուսուցչի հետ առանձին։
▪ Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնելու են Բրիտանական խորհրդի Aptis թեստը։
▪ Դասընթացը հաջողությամբ ավարտած բոլոր մասնակիցներին տրվելու է հավաստագիր և լեզվի իմացության հավաստագրեր։
Դասընթացին մասնակցելու համար պետք է լրացնել մասնակցության հայտը, որը կարող եք գտնել հետևյալ հղումով։
Գրանցման վերջնաժամկետն է ս ․թ․ նոյեմբերի 19-ը, ժամը` 17.00։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Արզումանյանին հետևյալ էլ․ հասցեով ՝ mariam.arzumanyan@britishcouncil.am:
Հայտարարված է` 11.11.2021
Վերջին ժամկետը` 19.11.2021
Պատասխանատու անձ` Բրիտանական խորհուրդի Հայաստանյան գրասենյակ
Հասցե` Երևան Պլազա բիզնես կենտրոն | Գրիգոր Լուսավորիչ 9 | Երևան | 0015 | Հայաստան
Հեռ.` + 374 (0)60 701 515 ներքին 5109 |
էլ. փոստ`