Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ՀՀ Շիրակի մարզի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման, ինչպես նաև այդ ճանապարհների վրա առկա պարսպող համակարգերի պահպանման աշխատանքների ձեռքբերման նպատակով հրատապ բաց մրցույթի հրավեր

ՀՀ Շիրակի մարզպետարանը հայտարարում է հրատապ բաց մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով:Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ՀՀ Շիրակի մարզի մարզային նշանակության ավտոմոբիկային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման, ինչպես նաև այդ ճանապարհների վրա առկա պարսպող համակարգերի (մետաղական արգելափակոցների) պահպանման աշխատանքների կատարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պայմանները սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
Ընթացակարգի հրավերը թղթային ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև դեկտեմբերի 13-ը ժամը 10.00-ն։ Ընդ որում, թղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է թղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող առաջին աշխատանքային օրը:
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև դեկտեմբերի 13-ը ժամը 10.00-ն: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով, դեկտեմբերի 13-ը ժամը 10.00-ին։
Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները պետք է ներկայացնել գնումների հետ կապված բողոքներ քննող անձին` ք. Երևան, Մելիք-Ադամյան փող. 1 հասցեով։ Բողոքարկումն իրականացվում է սույն մրցույթի հրավերով սահմանված կարգով։ Բողոքը ներկայացնելու համար պահանջվում է վճար` 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամի չափով, որը պետք է փոխանցվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության անվամբ բացված «900008000482» գանձապետական հաշվեհամարին:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Խաչատուր Խնձրցյան։

Մանրամասները կցվում են
 

Հայտարարված է` 29.11.2021

Վերջին ժամկետը` 13.12.2021

Պատասխանատու անձ` ՀՀ Շիրակի մարզպետարան
Հասցե` ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16
Հեռ.` +312 4 90 00 /171/
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59