Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
«Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում, կազմակերպովող «Թթու կաթնամթերքի եւ պանրագործության» թեմայով դասընթացին մասնակցելու հրավեր
Եթե ցանկանում եք սովորել եւ զբաղվել թթու կաթնամթերքի եւ պանրի արտադրությամբ, ձեռք բերել գիտելիքներ՝
• արտադրության սանիտարահիգիենիկ միջոցառումների,
• կաթի եւ կաթնամթերքների արտադրությունում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց կառուցվածքի եւ նշանակության,
• կաթնամթերքի արտադրությունում անվտանգության կանոնների,
• հումքի ստացման եւ նախնական մշակման կանոնների եւ դրանց որակին ներկայացվող պահանջների,
• թթու կաթնամթերքների դասակարգման, արտադրության եղանակների առանձնահատկությունների, տեխնոլոգիական գործընթացների,
• թթու կաթնամթերքների արտադրությունում օգտագործվող մակարդների, հավելումների,
• թթու կաթնամթերքների արատների բացահայտման եւ կանխարգելման, ինչպես նաեւ ֆիզիկաքիմիական հատկությունների վերաբերյալ տեսական եւ գործնական կարողությունների եւ հմտությունների,
• պանրագործությունում օգտագործվող բաղադրիչների,
• պանիրների դասակարգման, արտադրության տեխնոլոգիական առանձնահատկությունների, գործընթացների,
• պանիրների արատների բացահայտման եւ կանխարգելման, ինչպես նաեւ ֆիզիկաքիմիաֆկան հատկությունների տեսական եւ գործնական կարողությունների եւ հմտությունների վերաբերյալ.
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Ռազմավարական զարգացման գործակալության հետ գործակցաբար իրականացվող «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Թթու կաթնամթերքի եւ պանրագործության» թեմայով դասընթաց:
Դասընթացին կարող են դիմել թթու կաթնամթերքի եւ պանրագործության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց գիտելիքները եւ կարողությունները տվյալ բնագավառում, ունեն արտադրությունում աշխատելու փորձ, ինչպես նաեւ նրանք, ովքեր այս ոլորտում դեռեւս սկսնակ են, սակայն ցանկանում են սեփական արտադրություն հիմնել:
Հայտարարված է` 11.01.2022
Վերջին ժամկետը` 00.00.0000
Պատասխանատու անձ` Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Հասցե` ք․ Երևան
Հեռ.` 012 54 57 13, 095 59 20 03, 093 59 20 01
էլ. փոստ`