Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

    

            

Գրիգոր Պապոյան

Գրիգոր Պապոյան

Քարտուղարության պետ

էլ. փոստ

+ 374 0312 3-26-10 +374 0312 4-90-00 /110/

Կենսագրություն

ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎ,  ԱՄՍԱԹԻՎ,  ԾՆՆԴԱՎԱՅՐ

08-ը հունիսի, 1974թք.Լենինական

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1981-1991թթ  Լենինականի թիվ 2 միջնակարգ դպրոց

1991-1995թթ Գյումրու տնտեսաիրավագիտական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը

2001-2005թթ  ՀՀ Պետական կառավարման ակադեմիա

2004-2007թթ Գյումրու ,,Պրոգրես,, համալսարանի իրավագիտություն ֆակուլտետ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

1995-1996թթ. Վոլգոգրադի ,,Արտել 78,, ձեռնարկությունհաշվապահ

1999-2000թթ. ,,Շիրակ փոստատուն դուստր,, ՓԲԸ,  համակարգչային  օպերատոր

2000թ. ,,Շիրակ փոստատուն դուստր,, ՓԲԸ ֆինանսատնտեսագիտական բաժին, առաջին կարգի մասնագետ

2000թ. հոկտեմբեր ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ, առաջին կարգի մասնագետ

2002թ. ՀՀ Շիրակի մարզպետարան աշխատակազմի քարտուղարության արարողակարգի և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ

2006թ. ՀՀ Շիրակի մարզպետի օգնական

2007թ. ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության արարողակարգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

2007թ. դեկտեմբեր քարտուղարության ընդհանուր բաժնի պետ

2014թ հունիսի 5-ից աշխատակազմի քարտուղարության պետ

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԸ

ՀՀ ՔԾ 1-ին դասի խորհրդական

 

 

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ 

Անկուսակցական

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ամուսնացած է, ունի երկու երեխա

 

Գործառույթներ / իրավասություններ

Քարտուղարության պետը՝ 
 ա)ապահովում է Մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
բ)ապահովում է Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և Մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
գ)մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին  առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության  կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
դ)մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը և կազմմանը.
 ե)ղեկավարում  և  ապահովում է Մարզպետարանի  փաստաթղթաշրջանառության ողջ ընթացքը.
 զ)վերահսկում է օրենքով սահմանված կարգով քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման արդյունքների մասին տեղեկացնելու աշխատանքները.     
է)վերահսկում է արխիվային փաստաթղթերի գրանցամատյանը վարելու և յուրաքանչյուր նախորդ աշխատանքային տարվա բոլոր փաստաթղթերը  Մարզպետարանի արխիվ ընդունելու աշխատանքները.       
 ը)ղեկավարում է  արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանման, օգտագործման և այդ  փաստաթղթերը  Հայաստանի ազգային  արխիվ հանձնելու աշխատանքները.
թ)վերահսկողություն է սահմանում Մարզի խորհրդի նիստերի և Մարզպետի մոտ անցկացվող  խորհրդակցությունների   արձանագրման  աշխատանքների նկատմամբ.
ժ)կազմակերպում և  ապահովում է Մարզպետարան հասցեագրված փաստաթղթերի էլեկտրոնային  մուտքագրումը, առաքումը, ելից համարների գրանցումը  և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ողջ ընթացքը.
 ժա)հետևում է Մարզպետարանի ստորաբաժանումների կողմից ընթացք տրվող փաստաթղթերի կատարման ժամկետներին և յուրաքանչյուր շաբաթ տեղեկատվություն ներկայացնում Աշխատակազմի  ղեկավարին.
ժբ)վերահսկողություն է սահմանում պաշտոնական տեղեկագրերի գրանցման և նրանց շրջանառության ընթացքի ապահովման նկատմամբ.
 ժգ)վերահսկում և ղեկավարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Մարզպետի և Աշխատակազմի պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ  անցկացվող  արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման, ֆինանսատնտեսական,  նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը.
 ժդ) հսկողություն  է   իրականացնում վարչական վարույթի մատյանների վարման աշխատանքների նկատմամբ.
 ժե)համակարգում է Աշխատակազմի  վարչական շենքերի  շահագործման  և  ավտոտրանսպորտային միջոցների  սպասարկման աշխատանքները. 
ժզ)համակարգում է Աշխատակազմի էլեկտրաէներգիայի և  հեռախոսակապի  անխափան  մատակարարման  աշխատանքները.
ժէ)համակարգում է  Մարզպետարանի  գույքագրման աշխատանքները.
 ժը)համակարգում է Մարզի համայնքների հողի հարկի և գույքահարկի հայտ-պահանջագրերի` ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացման և համայնքներին բաշխելու գործընթացը.
ժթ) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և  ազատությունները ապահովելու համար.
ի)օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է գրավոր հարցումների գործավարության աշխատանքները` քաղաքացիների դիմում-բողոքների վերաբերյալ.
իա)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Քարտուղարության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
իբ)Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու  և խրախուսելու   վերաբերյալ.
իգ)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
 իդ)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում  Քարտուղարության  քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իե)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
 իզ)Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Քարտուղարության աշխատանքային ծրագրերը.
 իէ)այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Քարտուղարության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իը)ստորագրում է Քարտուղարության  անունից պատրաստվող փաստաթղթերը.
 իթ)Քարտուղարության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իժ)Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության,  ներկայացնում է առաջարկություններ՝ Քարտուղարության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լ)Քարտուղարության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
 լա)ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լբ)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Քարտուղարության պետն ունի Oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:30:03