Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

    

            

Խաչատուր Խաչատրյան

Խաչատուր Խաչատրյան

բաժնի պետ

էլ. փոստ

+ 374 0312 3-26-10 +374 0312 4-90-00 /152/

Կենսագրություն
 
ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎ, ԱՄՍԱԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ
10-ը հունվարի.1960թ., ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1967-1977 թթ.-Գյումրի քաղաքի N 16 միջնակարգ դպրոց
1977-1982
թթ.-Երևանի  պոլիտեխնիկական ինստիտուտի  Լենինականի  ֆիլիալ, մեխանիկական  ֆակուլտետ

1986-1991թթ- Մոսկվայի համամիութենական  թեթև արդյունաբերության  ինստիտուտ, տնտեսագիտական  ֆակուլտետ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
1985 -1993
թթ.-Գյումրիի  ,,Շիրակ կոմբինատհերթափոխի  պետ
1997 -2003
թթ.-Շիրակի  մարզի փրկարարական  վարչություն՝ օպերատիվ հերթապահ
2003
թ.- ՀՀ Շիրակի  մարզպետարանի աշխատակազմի  քարտուղարության վարչատնտեսական  բաժնի  պետ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԸ

ՀՀ ՔԾ 1-ին դասի խորհրդական

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ  ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Անկուսակցական


ԱՆՁՆԱԿԱՆ   ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած  է, ունի  երեք  որդի

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Քարտուղարության պետին
Բաժնի պետը՝
ա/ ապահովում է Մարզպետարանի վարչական շենքի, մյուս շինությունների շահագործումը, ընթացիկ և հիմնական նորոգումները.
բ/ ապահովում է շենք-շինությունների պահպանությունը, լուսավորության, ջրամատակարարման, սանհանգույցների անխափան աշխատանքը.
գ/ ապահովում է Մարզպետարանի էլ. էներգիայի խնայողական սպառման, հեռախոսային, փոստային կապի բնականոն աշխատանքների ապահովումը.
դ/ Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացված հայտերի համաձայն ապահովում է գրասենյակային ապրանքներով, կենցաղային սարքավորումներով, տնտեսական գույքով, վառելիքաքսուքային նյութերով.
ե/ ապահովում է նյութական արժեքների գույքագրումը, ապահովում դրանց շահագործումը.
զ/ ապահովում է Մարզպետարանի արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման, ֆինասատնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային սպասարկման աշխատանքները.
է/ Աշխատակազմի կարիքների համար գնման ենթակա ապրանքների աշխատանքների և ծառայությունների ձեռք բերման նպատակով ապահովում է տարեկան և եռամսյակային հայտերի ներկայացումը «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
ը/ Աշխատակազմի կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է Աշխատակազմի համապատասխան ֆինանսական տարվա ծախսերի նախահաշիվները.
թ/ ապահովում է ապրանքանյութական արժեքների ձեռքբերումն ու հաշվառումը, միջոցներ ձեռնարկում Մարզպետարանում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
ժ/ ապահովում է Աշխատակազմի ավտոտրանսպորտային սպասարկման աշխատանքները.
ժա/ ապահովում է Մարզպետարանի ինտերնետային կայքի պատրաստումը և շահագործումը, ինչպես նաև տեղային լոկալ և գլոբալ ցանցերի սպասարկումը.
ժբ/ ապահովում է Մարզպետարանի համակարգչային տեխնիկայի սպասարկումը.
ժգ/ Քարտուղարության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժդ/ Քարտուղարության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժե/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժզ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժէ/ Քարտուղարության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժը/ Քարտուղարության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ժթ/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ի/ ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իա/ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իբ/ Քարտուղարության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.իգ/ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իդ/ ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իե/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-03-31 17:37:47