Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

        

ՀՀ  Շիրակի մարզպետի աշխատակազմի  հաստիքացուցակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների

անվանացանկը

 

Գեղամ Բաղդասարյան

Գեղամ Բաղդասարյան

Բաժնի պետ

էլ. փոստ

+ 374 0312 3-26-10 /0312/ 4-90-00 /154/

Կենսագրություն

ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎ, ԱՄՍԱԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ

1975թ.  ք.Լենինական (Գյումրի)

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1992թ.  ավարտել է Լենինականի թիվ 9 միջնակարգ դպրոցը

1996թ. ավարտել է Գյումրու տնտեսաիրավագիտական համալսարանի իրավագիտություն ֆակուլտետը:

2002թ. ավարտել է ՀՀ Պետական կառավարման դպրոցը

2007թ. ավարտել է Գյումրու ,,Պրոգրես,, համալսարանի իրավագիտություն ֆակուլտետը

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

1996-2002թ.թ. ՀՀ Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ,  գլխավոր մասնագետ, բաժնի պետ

2002-2006թթ. ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության գլխավոր մասնագետ (իրավաբան)

2006-2014թթ. ՀՀ Շիրակի մարզպետարանի  իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ

2014թ. հոկտեմբեր 6-ից ՀՀ Շիրակի մարզպետարանի  իրավաբանական բաժնի  պետ

20.06.2023 թվականից ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ 

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԸ

ՀՀ ՔԾ 2-դասի խորհրդական

 

ԱՆՁՆԱԿԱՆ   ՏՎՅԱԼՆԵՐ

Ամուսնացած է, ունի մեկ որդի

 

 ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ  ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Անկուսակցական

 

Գործառույթներ / իրավասություններ

 

ա) ապահովում է մարզպետարանի գործունեության ընթացքում օրինականության պահպանումը, նրա իրավական շահերի պաշտպանությունը.
բ) ապահովում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի (այսուհետ` մարզպետ) որոշումների և կարգադրությունների, գլխավոր քարտուղարի հրամանների, մարզպետարանի և աշխատակիցների կողմից կնքվող պայմանագրերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանելու վերաբերյալ իրավական-փորձագիտական եզրակացությունների տրամադրումը.
գ) ապահովում է իրավապահ մարմիններից ստացվող նյութերի քննարկման արդյունքների վերլուծության և ամփոփման աշխատանքները.
դ) ապահովում է դատական ատյաններում մարզպետարանի շահերի պաշտպանությունը.
ե) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը  մարզպետարանի ենթակայության կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ.
զ) մարզպետի և գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում իրավական աշխատանքների ստուգումը.
է) ապահովում է կատարած աշխատանքների մասին գլխավոր քարտուղարին ընթացիկ և տարեկան հաշվետվությունների ներկայացումը.
ը) ապահովում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի նկատմամբ իրավական վերահսկողությունը.
թ) ապահովում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի համապատասխան որոշումների նախագծերի կազմումը.
ժ) ապահովում է մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների օրենսդրությանը հակասող իրավական ակտերի վերացումը կամ կասեցումը.
ժա) ապահովում է Հայաստանի Հանրապետության մարզպետի որոշումների և կարգադրությունների, գլխավոր քարտուղարի հրամանների խմբագրման և հաշվառման աշխատանքների իրականացումը.
ժբ) ապահովում է վարչական վարույթի գործերի կազմումը.
ժգ) ապահովում է մարզպետարանում նախապատրաստվող իրավական փաստաթղթերի ձևակերպումը ՀՀ գործող օրենքների ու իրավական ակտերի պահանջներին համապատասխան.
ժդ) ապահովում է մարզխորհրդի նիստերում համայնքների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության հրամանագրերին, կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության ու վարչապետի որոշումներին, մարզպետի որոշումներին ու կարգադրություններին և դրանցից բխող տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրների իրազեկումը.
ժե) գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գրությունների քննարկումը` լուծելով դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով.
ժզ) գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժէ) գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում` բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
ժը) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ի) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իա) գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իբ) գլխավոր քարտուղարին ներկայացնում է բաժնի աշխատանքային ծրագրերը.
իգ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իդ) ստորագրում է բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իե) բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իզ) գլխավոր քարտուղարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ` բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իէ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, գլխավոր քարտուղարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իը) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ` համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իթ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 10:57:43