Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

        

ՀՀ  Շիրակի մարզպետի աշխատակազմի  հաստիքացուցակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների

անվանացանկը

 

Աննա Մարտիկյան

Աննա Մարտիկյան

Մարզպետի տեղակալ

էլ. փոստ

+ 374 0312 3-26-10 /0312/ 4-90-00 /102/, /0312/ 3-27-95

Կենսագրություն

ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎ, ԱՄՍԱԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ
12-ը հոկտեմբերի 1981 թ. Շիրակի մարզ, գ. Բասեն

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1988-1998 թթ․- «Բասենի միջնակարգ դպրոց»
2005-2011թթ. - ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղ՝ ֆինանսներ- բակալավր
2012- 2014թթ․- ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղ՝ ֆինանսներ-մագիստրոս
2018-2020 թթ.- Շիրակի պետական համալսարան՝ պատմություն-մագիստրոս


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2000-2007թթ․- «Նոյեմի» (այնուհետ՝ «Գալա») հեռուստատեսություն՝ գովազդային մենեջեր
2007-2009թթ․- Շիրակ հանրային հեռուստառադիոընկերություն՝ պրոդյուսեր
2009-2014թթ․-Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ՝ ստուդիայի պրոդյուսեր և ղեկավար
2014-2017թթ․- Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ՝ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
2017- 2018թթ․- Շիրակի պետական համալսարան՝ առաջատար մասնագետ
2010 –2020թթ․- Հայաստանի հանրային հեռուստատեսություն՝ Շիրակի մարզի թղթակից
2011 – 2023թթ․- Հայաստանի հանրային ռադիո՝ Շիրակի մարզի թղթակից
2018- 2023թթ․- “Light Production” ընկերության հիմնադիր
2018-2023թթ․- Շիրակի պետական համալսարան՝ հասարակայնության հետ կապերի պատասխանատու
24.02.2023թ․ - Շիրակի մարզպետի տեղակալ


ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
2015թ․-առողջապահություն լուսաբանող լրագրողների վերապատարստում
2017թ․- հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պատասխանատուների համագործակցության վերապատրաստում
2018թ․- թվային լրագրության դասընթաց, Բրատիսլավա, Journalism 360
2018թ․-ռազմական լրագրողների վերապատրսատման դասընթաց, ՀՀ ՊՆ
2020թ․- հանրային կապերի և մեդիա հմտությունների առցանց դասընթաց, Keystone
2021թ․- ռազմական գործողությունների ժամանակ առաջին օգնության «Stop the bleed» կուրս, American college of surgeons committee on trauma
2020-2022թթ․- վերապատրաստումներ սուզորդական միջազգային PADI և Molchanovs ընկերություններում, որակավորումներ՝ Alpendiver, PADI SCUBA Open Water, Advanced Open Water, Deep Diver, Resque Diver, CPR/AED/First Aid-Adult/Child/Infant, Molchanovs Free Diver Wave1, Free Diver Wave2

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
2007-2014թթ․- 100 -ից ավելի կրթական, մշակութային, տնտեսական, սոցիալական, առողջապահական, քաղաքաշինական, դիմանկարային, գովազդային տեսաֆիլմերի հեղինակ և վարող
2008 – 2014թթ․- «Ձայն Խաղաղության» հոգևոր նախագծի ղեկավար (հեռարձակվել է Իտալիայի Telepace հեռուստատեսությամբ)
2010 -2011 թթ․- «Շիրակի համայնքները» հեռուստատեսային նախագիծ - հեղինակ և վարող (հեռարձակվել է «Շիրակ» հանրային հեռուստատեսությամբ)
2015թ․- «Սևանի գաղտնիքները» նախագիծ - հեղինակ և վարող (հեռարձակվել է Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ)
2017-մինչ օրս Սևանա, Վանա լճերում, Միջերկրական ծովում հայկական ջրասույզ ժառանգության ուսումնասիրություն, հաշվառում և քարտեզագրում
2020թ․-մինչ օրս «Ծովահայեր» հաղորդաշար - հեղինակ և վարող (հեռարձակվում է Հայաստանի հանրային ռադիոյով)
2022թ․- «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ՀՀ ԿԳՄՍՆ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագիր – համակարգող և բանահավաք


ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած չէ
 

Գործառույթներ / իրավասություններ

 Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը՝

ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի  նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի  ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի  ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.
ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և գլխավոր խարտուղարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23