Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

        

ՀՀ  Շիրակի մարզպետի աշխատակազմի  հաստիքացուցակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների

անվանացանկը

 

Աննա Պետրոսյան

Աննա Պետրոսյան

Բաժնի պետի պարտականությունները կատարող

+ 374 0312 3-26-10 /0312/ 4-90- 00 /132/

Կենսագրություն

 

 
Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին
Բաժնի պետը՝
ա/ ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրերի հաշվապահական հաշվառումը, Ֆինանսական հաշվետվությունների կազմումը և ներկայացնում լիազոր մարմիններին /ամսական, եռամսյակային, տարեկան/.
բ/ ապահովում է մարզպետարանի  աշխատակիցների աշխատավարձի և աշխատավարձին հավասարեցրած վճարումների հաշվարկը, վճարումը.
գ/ ապահովում է մարզպետարանի աշխատակիցների եկամտահարկի հաշվարկման, պետական բյուջե վճարման, հաշվետվությունների /եռամսյակային, տարեկան/ կազմումը և ներկայացումը լիազոր մարմնին.
դ/ ապահովում է մարզպետարանի աշխատակիցներին տրվող ապահովագրական նպաստների հաշվարկման և վճարման գործառույթներ.
ե/ ապահովում է մարզպետարանի ֆինանսական գործառույթների կանխիկ դրամի դրամարկղային գործառնությունները.
զ/ ապահովում է մարզպետարանի  կանխիկ դրամի փաստաթղթավորման, դրամարկղային գրքի վարման, կանխիկ դրամը կազմակերպության դրամարկղ մուտքագրման և դրամարկղից ելքագրման փաստաթղթավորման գործառույթների իրականացումը.
է/ ապահովում է գործուղման մեկնող աշխատակցների գործուղված վայրում կատարվող ծախսերի փոխհատուցվող գումարների հաշվարկման և վճարման գործառույթները.
ը/ ապահովում է մարզպետարանի  աշխատակիցների պարտադիր սոցիալական պահովագրության վճարների հաշվարկը, բյուջե փոխանցումները, հաշվետվությունների /ամսեկան/ կազմում և ներկայացում լիազոր մարմին.
թ/ ապահովում է մասնակցություն մարզային կազմակերպությունների սահմանված կարգով լուծարման, գույքի գնհատման համար ելակետային տվյալների փաթեթների կազմման աշխատանքներին.
ժ/ ապահովում է մարզպետարանի կողմից օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական միջոցների հավաքագրումը.
ժա/ ապահովում է հաշվապահական հաշվառման վարումը, կազմում է ֆինանսական հաշվետվությունները, ապահովում հաշվապահական հաշվառման մասին օրենսդրության պահանջների կատարումը..
ժբ/ ապահովում է  ֆինանսական, հարկային, վիճակագրական պարտադիր վճարների մասին հաշվետվությունների ժամանակին կազմումը.
ժգ/ ապահովում է մարզպետարանի կարիքների համար աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնման և վճարման ժամանակացույցերի կազմումը.
ժդ/ ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով մարզպետարանի պահպանմանն ուղղված ամենամսյա ծախսերի ֆինանսավորման հայտերի կազմումը.
ժե/ ապահովում է տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվություններ կազմումը.
ժզ/ ապահովում է իրականացվող ֆինանսական գործառնությունների հաշվապահական գրանցումները.
ժէ/ ապահովում է ամենօրյա բանկային գործառույթների իրականացումը.
ժը/ ապահովում է մարզպետարանի նյութական արժեքների հաշվառման աշխատանքների իրականացումը.
ժթ/ ապահովում է մարզպետարանի հիմնական և շրջանառու միջոցների հաշվառման, մաշվածության հաշվարկման աշխատանքների իրականացումը.
ի/ ապահովում է դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ամենամսյա հաշվետվությանը կազմումը.
իա/ ապահովում է կենսաթոշակային ֆոնդի միջոցների մասին հաշվետվությունների կազմումը.
իբ/ վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
իգ/ վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արատահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
իդ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իե/ վարչության պետին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը.
իզ/ այլ մարմիններից պաշտոնատար անձանցից ստանում է բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իէ/ ստորագրում է բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իը/ բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իթ/ վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լ/ բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, գլխավոր քարտուղարի գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
լա/ ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լբ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
բաժնի պետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:10:32