Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

        

ՀՀ  Շիրակի մարզպետի աշխատակազմի  հաստիքացուցակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների

անվանացանկը

 

Կարեն Բադիշյան

Կարեն Բադիշյան

Բաժնի պետ

էլ. փոստ

+ 374 0312 3-26-10 /0312/ 4-90-00 /124/

Կենսագրություն

 ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎ ԱՄՍԱԹԻՎ ԾՆՆԴԱՎԱՅՐ
17 հունվարի 1980թ. ք. Լենինական

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1987-1996թթ․ - Կիրովի անվան թիվ 2 դպրոց, ք․ Գյումրի
1996-1997թթ․ - «Տեմպ» հենակետային վարժարան, ք. Գյումրի
1997-2001թթ․ - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ, ճարտարագիտության բակալավր
2001-2003թթ․ - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, «Ճարտարագիտական մենեջմենթ» մագիստրատուրա, ճարտարագիտության մագիստրոս
2006թ․ ապրիլ - Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից
2010թ․ դեկտեմբեր - ՀՊՃՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Սկսած 20.06.2023թ ՀՀ Շիրակի մարզպտի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ
2021թ․ օգոստոս-2022թ․ ապրիլ - Փորձագետ-դասընթացավար Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամում (ICARE)՝ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ
2019թ․ հուլիս-2020թ. հունիս - ՀՀ Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղարին փոխարինող
2017թ․ հունվար-2023թ հունիս - ՀՀ Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ
Սկսած 2015թ.- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի դոցենտ, դասավանդման առարկաներ` «Բանկային գործ և դրամաշրջանառություն», «Բանկային վերլուծություն», «Մարքեթինգ», «Մենեջմենթ» և «Ճյուղի տնտեսագիտություն և կառավարում»
2012-2016թթ. - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության Շիրակի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ
2009-2012թթ. - «Համայնքի ձայնը որոշումների կայացման գործընթացում. կարողությունների և հանձնառության հզորացում» ծրագրի համակարգող Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների միությունում
2007-2014թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի դոցենտ, դասավանդման առարկաներ` «Բանկային գործ և դրամաշրջանառություն», «Բանկային վերլուծություն», «Ինովացիոն նախագծերի ձևավորում», «Կորպորատիվ ֆինանսներ», «Ճյուղի տնտեսագիտություն և կառավարում»
2007-2008թթ․- Կրթության ոլորտի ՄԱԿ-ի հակակոռուպցիոն ծրագրի դասավանդող-փորձագետ
2007-2008թթ․ ՄԱԶԾ, ՀԶՆ տեղայնացման և ԱՀՌԾ վերանայման շրջանակներում Հայաստանի հանրային մասնակցության գործընթացի խթանմանն ուղղված ծրագրի Շիրակի և Լոռի մարզերի համակարգող, տնտեսագետ
2006-2009թթ. - Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների միությունում որպես «ՏԻՄ, կրթության և առողջապահության ոլորտների մոնիտորինգ և գնահատում ԱՀՌԾ շրջանակում» ծրագրի համակարգող, տնտեսագետ
2006 սեպտեմբեր-հոկտեմբեր - Շիրակի և Լոռու մարզերում ԱՀՌԾ և ՀԶՆ մասնակցային վերանայման գործընթացի համակարգող
2005թ. ապրիլ-հուլիս - IREX/Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ, IT, ինտերնետի մատչելիության և ուսուցման IATP ծրագրի Գյումրիի կենտրոնի դասավանդող
2004-2006թթ. - «Ավստրիական մանկական հիվանդանոց», ցանցային ադմինիստրատոր
2004-2006թթ. - Cisco Systems ցանցային ակադեմիայի դասավանդող
2003-2006թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի դասախոս
2000-2003թթ. - «Արշալույս» ԲԲԸ, տնտեսագետ
1999-2012թթ. - «Վեգա» հասարակական բարեգործական կազմակերպության հիմնադիր անդամ
1999-2000թթ. - «Արշալույս» ԲԲԸ, օպերատոր։

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
2000թ․հունիս-«Բանկային գործառնություններ» դասընթաց՝ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ և Կրթության զարգացման ակադեմիայի կողմից
2000թ․ նոյեմբեր 13-19 - «Շուկայավարում» դասընթաց՝ Բիզնես Սփորթ Սենթր-ի և USAID/ Կրթության զարգացման ակադեմիայի կողմից
2002-2004թթ․ Cisco Systems ցանցային ակադեմիա, CCNA 1-4
2004թ․ ապրիլ 7-11 - Երիտասարդ տնտեսագետների երկրորդ հանրապետական գիտաժողով՝ ՀՊՃՀ և CEP/Civic Education Project կողմից
2006թ․ Cisco Systems ցանցային ակադեմիա, IT 1-2
2006թ․ հուլիս 14-16 - «Կրթության դերը և ապագան Հայաստանում» քաղաքացիական կոնֆերանս՝ կազմակերպված Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի կողմից
2006թ․ սեպտեմբեր- հոկտեմբեր - «Մասնակցային ուսուցման և գործելու հիմնական մեթոդներ և սկզբունքներ» վերապատրաստման դասընթաց՝ կազմակերպված Միավորված ազգերի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից
2009թ․ մայիս - «Կոռուպցիան Հայաստանում. ընտրանքային հետազոտության տվյալների վերլուծությունը SPSS վիճակագրական ծրագրով» դասընթաց՝ կազմակերպված Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստան և Եվրասիա համագործացություն հիմնադրամի կողմից
2012թ․ հունիս 13-15 - «Արագ մեկնարկ մեթոդաբանություն» դասընթաց՝ կազմակերպված USAID և EDMC/Еnterprise Development & Market Competitiveness Project
2012թ․ հոկտեմբեր - «Կլիմայի փոփոխության սոցիալական հետևանքները» դասընթաց՝ կազմակերպված Համաշխարհային բանկի և ACCLIMATISE կողմից
2015թ․ Վերապատրաստման դասընթացներ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի N 1093-Ա որոշմամբ հաստատված ծրագրով ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում
2017թ․ մայիս - «Մարզի զարգացման ռազմավարության ծրագրերի մշակում» դասընթաց՝ կազմակերպված ԵՄ և ՀՀ կառավարության կողմից
2017թ․ դեկտեմբեր 19-21 - «Տեղական տնտեսական զարգացման պլանավորում» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ կազմակերպված ԵՄ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» կողմից
2018թ․ - Հայաստանի ամերիկյան համալսարան՝ անգլերեն լեզվի դասընթաց
2018թ․ - Ֆինանսական կրթման վերապատրաստողների դասընթաց՝ կազմակերպված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
2018թ․ - Վերապատրաստման դասընթացներ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի N 224-Ա որոշմամբ հաստատված ծրագրով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում
2019թ․ - «Դասընթացավարների ուսուցում» դասընթաց՝ կազմակերպված EVINAUX բիզնեսի աջակցման և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
2019թ. հունիս-հոկտեմբեր - «Տարածքային զարգացման ռազմավարական կառավարում» մասնագիտական զարգացման ծրագրի դասընթացներ՝ կազմակերպված ԵՄ և ՀՀ կառավարության կողմից
2021թ․ հունիսի 23- հուլիսի 6 - «Ռուսալեզու երկրների համար ենթակառուցվածքների կառուցման վերաբերյալ» թեմայով օնլայն սեմինար՝ կազմակերպված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուջյան նահանգի Միջազգային տնտեսական համագործակցության կենտրոնի կողմից
2021թ․ սեպտեմբեր 17-19 - «Էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները․ վերականգնվող էներգետիկան՝ որպես էներգետիկ հիմնախնդիրների լուծման հիմնասյուն» խորագրով սեմինար՝ կազմակերպված Կոնադ Ադենաուեր հիմնադրամի և Հանուն կայուն մարդկային զարգացման ՀԿ-ի կողմից
2021թ. դեկտեմբեր 10-23 - «Փորձարարական ազատ առևտրի գոտու վերաբերյալ» սեմինար, կազմակերպված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուջյան նահանգի միջազգային տնտեսական համագործակցության կենտրոնի կողմից
2022թ․ նոյեմբեր 3 - «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում» դասընթաց՝ կազմակերպված «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի կողմից։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ

2006թ․ սեպտեմբեր 13-21 - Միջազգային հանդիպում-քննարկում «Ընդդեմ աղքատության հաղթահարման» ռազմավարության մշակում, Internаtional AID & Oxfam GB ծրագրի շրջանակում, Հռոմ, Իտալիայի Հանրապետություն
2014թ․ հոկտեմբեր 13-22 - Միջազգային դասընթաց «Ոչ ֆորմալ կրթություն», Erasmus+ ծրագրի շրջանակներում, Մոկիմու կենտրոն, Լիտվայի Հանրապետություն
2017թ․ հունիսի 5-11 - Ճանաչողական այց «Աջակցություն ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը տարածաշրջանային զարգացման գործողություններում» ԵՄ ծրագրի շրջանակներում, Տիրանա, Սկոպյե և Օխրիդ, Ալբանիա և Մակեդոնիայի Հանրապետություններ
2022թ․ հոկտեմբեր 10-14 - Փորձի փոխանակման այց «Մասնագիտական գիտելիքները LEADER/CLLD մոտեցման և Ավստրիայում դրա իրականացման վերաբերյալ», հանդիպումներ Ավստրիայի գյուղատնտեսության, տարածաշրջանների և զբոսաշրջության պատասխանատու Դաշնային նախարարության, նրա ենթակայության վճարային գործակալության, տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, կազմակերպված Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից LEAD4Shirak ծրագրի շրջանակներում, Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն
2023թ․ հուլիսի 31- օգոստոսի 4 - Ճանաչողական այց «ԼԻԴԵՐ ազգային ցանց»-ի, հանդիպումներ Մոլդովայի Հանրապետության գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարարության և գյուղատնտեսության համար միջամտությունների և վճարումների գործակալության ներկայացուցիչների հետ, կազմակերպված Ավստրիական զարգացման գործակալության կողմից LEAD4Shirak ծրագրի շրջանակներում, Քիշնև, Մոլդովայի Հանրապետություն։

ՊԱՏՎՈԳՐԵՐ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ

2019թ․ հոկտեմբեր - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից շնորհվել է պատվոգիր՝ ՀՊՃՀ ԳՄ-ի հիմնադրման 60 ամյակի կապակցությամբ
2018-2021թթ․ - Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ հայաստանյան գրասենյակի կողմից տրվել է շնորհակալագիր՝ «ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար։
ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14 գիտական հոդված, 2 ուսումնամեթոդական աշխատանք, 2 հրատարակված ձեռնարկ, 1 էլեկտրոնային ուսուցման փաթեթ։

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈԻԹՅՈՒՆ
Անկուսակցական

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԸ
ՀՀ ՔԾ 2-րդ դասի խորհրդական

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երկու երեխա

 

 

 

Գործառույթներ / իրավասություններ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 13:05:17