Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

        

ՀՀ  Շիրակի մարզպետի աշխատակազմի  հաստիքացուցակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների

անվանացանկը

 

Մկրտիչ Ասատրյան

Մկրտիչ Ասատրյան

բաժնի պետ

էլ. փոստ

+ 374 0312 3-26-10 /0312/ 4-90-00 /166/

Կենսագրություն

ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎ, ԱՄՍԱԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ
1973 թ., 3-ը մարտի, ք. Գյումրի

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1980-1990 թթ. – սովորել է Գյումրու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 13 դպրոցը
1990-1995 թթ. – սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեխնոլոգիական ֆակուլտետը՝ գործվածքի և տրիկոտաժի տեխնոլոգիա մասնագիտությամբ, ինժեներ-տեխնոլոգ
2008-2011 թթ. – սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն մասնագիտությամբ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2007-2011թթ. - աշխատել է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնում (պայմանագրային)
2011-2014թթ. –աշխատել է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի առաջին կարգի մասնագետ
2014-2016թթ. - աշխատել է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի առաջատար մասնագետ

2016-2021թթ. - աշխատել է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի գլխավոր մասնագետ

2021թ. հոկտեմբերի 15-ից - ՀՀ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Անկուսակցական

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
Զինապարտ է

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր
 

Գործառույթներ / իրավասություններ

 Բաժնի պետը`
ա) համակարգում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմման և հաստատման ներկայացման աշխատանքները.
բ) համակարգում է տարածքային զարգացման տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ մարզպետի եզրակացության նախապատրաստման աշխատանքները.
գ) համակարգում է բնակարանային և այլ կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառույթները, քաղաքաշինական գործունեության հսկողությունը, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ.
դ) համակարգում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում, իրականացվող կառուցապատման աշխատանքները.
ե) համակարգում է ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ դատախազություն հաղորդումների ներկայացման աշխատանքները.
զ) համակարգում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործունեության մոնիթորինգը.
է) համակարգում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կառուցապատողներին տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքների, շինարարության /քանդման/ թույլտվությունների ստացումը.
ը) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում համակարգում է ավարտված շինարարության շահագործման փաստագրումը.
թ) հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան համակարգում է քաղաքաշինական գործունեության օբյեկտների ընտրությունը, որոշում ներդրումների չափը, պայմանագրային հիմունքներով ներգրավում օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներին և շինարարություն իրականացնողներին.
ժ) համակարգում է ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններից օբյեկտների ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմանների ստացումը.
ժա) համակարգում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության անցկացումը, շահագրգիռ կողմերի հետ դրանց համաձայնեցումը, օբյեկտների շինարարության որակի տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացումը.
ժբ) համակարգում է կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման հետ կապված աշխատանքները.
ժգ) համակարգում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինքնակամ շինարարության դեպքերի կանխարգելումը, կասեցումը, դրանց հետևանքների վերացումը.
ժդ) համակարգում է համայնքների ղեկավարների գործունեության քաղաքաշինության բնագավառի վերահսկման, պլանային ստուգումների անցկացման աշխատանքները.
ժե) համակարգում է ստուգումների անցկացումը տեղական ինքնակառավարման մարմններում համապատասխան համայնքի վարչական տարածքում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքերի հայտնաբերումը,.
ժզ) համակարգում է հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների առաջարկությունների համաձայնեցման գործընթացը.
ժէ) համակարգում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում և մարզում քաղաքաշինական կադաստրի վարումը.
ժը) համակարգում է մարզի տարածքում Հայաստանի Հանրապետության պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների տեղադրման նպատակահարմարության վերաբերյալ հարցը.
ժթ) մինչ կառուցապատումն, համակարգում է հաստատված ճարտարապետաշինարարական նախագծի համապատասխան` շինարարության թույլտվության ստացումը:
ի) համակարգում է ՀՀ պետական միջոցների հաշվին, մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքների ավարտական, հանձնման-ընդունման գործընթացին առնչվող փաստաթղթերի /ակտերի/ նախապատրաստումը:
իա) համակարգում է տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման համար լիազորված մարմնի կողմից կազմված առաջադրանքների համաձայնեցման գործընթացը.
իբ) համակարգում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի մասին իրազեկումը հասարակայնությանը և նախագծի համաձայնեցնումը.
իգ) համակարգում է համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը.
իդ) համակարգում է բնակավայրի գոտիավորման նախագծի մշակման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը.
իե) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում համակարգում է կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման գործընթացը.
իզ) հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության դեպքում համակարգում է կառուցապատման նախագծի ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայնեցման գործընթացը.
իէ) համակարգում է առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկության համաձայնեցման գործընթացը.
իը) համայնքների վարչական սահմաններից դուրս ինքնակամ կառուցված օբյեկտների համար համակարգում է օրինականացման գործընթացը.
իթ) համակարգում է Հայաստանի Հանրապետության կարիքները բավարարելու համար նախատեսված և պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապալային շինարարական աշխատանքների, նախագծային ու հետազոտական աշխատանքների իրականացման պետական պայմանագրերի կատարումը, իրավական կարգավորումը.
լ) համակարգում է մարզային ենթակայության ուսումնական, մշակութային և սպորտային, սոցիալական ապահովության և այլ հաստատությունների օբյեկտների կառուցման, վերանորոգման, շահագործման և պահպանման աշխատանքները
լա) համակարգում է մարզի համայնքներում աղետի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների ամենամյա հաշվառման և հերթացուցակների ներկայացման վերահսկողությունը.
լբ) համակարգում է պետական աջակցության ներդրումային ծրագրերով կառուցված բնակարանների անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու գործընթացը.
լգ) համակարգում է մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի կազմման աշխատանքները.
լդ) համակարգում է լիազորված մարմնի եզրակացության հիման վրա տեղական նշանակության հուշարձանների փոփոխման թույլտվությունը,
լե) համակարգում է ԲԳՎ ծրագրի միջոցով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները.
լզ) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
լէ) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23