Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

    

            

Մուշեղ Մուրադյան

Մուշեղ Մուրադյան

Բաժնի պետ

էլ. փոստ

+ 374 0312 3-26-10 +374 0312 4 90 00 /143/

Կենսագրություն

 
ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎ, ԱՄՍԱԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ


03 մարտի,  1975թ .  Հ.Հ.  Շիրակի մարզ, գ. Մեծ Սեպասար

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

1992թ. ավարտել է ՀՀ Շիրակի մարզի Ղազանչիի միջնակարգ դպրոցը 

1992-1996 թթ.- ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Պրոգրես»  տնտեսաիրավագիտական համալսարան, ստացել է  իրավաբան-քրեագետի  որակավորում

2004թ.- ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Պրոգրես»  համալսարան,ստացել է  իրավագետի որակավորում

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ


1997-2000թթ. – «Շիրակինվեստբանկ» ՍՊԸ  «Աշոցք»  մասնաճյուղի  ակտիվա-պասիվային գործառնությունների բաժին,  մասնագետ

 

2000-2005թ.թ.-անհատ ձեռնարկատիրական գործնեություն

 

2005-2006թ.թ .- «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Բավրա» մասնաճյուղ, կառավարիչ,

 

2007-11.06.2007թ.թ. - «Արթիկի պոլիկլինիկա» և «Պեմզաշենի առողջության կենտրոն» ՓԲԸ-ների

վերստուգող ,

 

29.05.2007-2007թ.թ. - «ԲՏԱինվեստբանկ» Գյումրու մասնաճյուղի վարկային բաժին, գլխավոր մասնագետ

 

2008-2010թ.թ.- Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա», «Աղինի առողջության կենտրոն» և « Անիպեմզայի առողջության կենտրոն» ՓԲԸ-ների  վերստուգող

 

2010-2012թ.թ.- «Գյումրու Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» և «Ախուրիկի  առողջության կենտրոն» ՓԲԸ-ների  վերստուգող

 

2013-2014թ.թ   -Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժին, գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար

 

2014-20.09.2017թ.թ. - Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ

 

20.09. 2017-15.01.2018թ.թ  Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի  պետի ժամանակավոր պաշտոնակատար

 

15.01.2018թ.- Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի  պետ

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԸ

ՀՀ ՔԾ 2-րդ դասի խորհրդական

 

ԱՆՁՆԱԿԱՆ   ՏՎՅԱԼՆԵՐ 

Ամուսնացած է,  ունի մեկ որդի և մեկ դուստր

Գործառույթներ / իրավասություններ

1.Բաժնի աշխատանքները ղեկավարում է Բաժնի պետը:
2. Ներքին աուդիտի Բաժնի պետին և աշխատակիցներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը: 
3. Բաժնի պետը կատարում է մարզպետի կողմից տրված հանձնարարականները և կատարման մասին զեկուցում վերջինիս: 
4. բաժնի պետը քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով կատարում է գլխավոր քարտուղարի կողմից տրված հանձնարարականները և կատարման մասին զեկուցում վերջինիս: 
5. բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:
6. բաժնի պետը կազմակերպում է ներքին աուդիտի որակի երաշխավորության և բարելավման ծրագրի իրականացումը:
7. բաժնի պետն իրավունք ունի դիտորդի կարգավիճակով մասնակցել մարզխորհրդի նիստերին, մարզպետի կարգադրությամբ նաև այլ հանձնաժողովների և աշխատանքային խմբերի նիստերին (խորհրդակցական ձայնի իրավունքով)` վերջիններից պահանջելով քննարկվելիք նյութերին առնչվող տեղեկատվություն և փաստաթղթեր:
8. բաժնի աշխատակիցները չեն կարող իրականացնել կազմակերպության կառավարման որևէ գործառույթ: բաժնի պետը և աշխատակիցները, բացի ներքին աուդիտին առնչվող աշխատանքներից, մարզպետարանում այլ գործառույթներ և աշխատանքներ իրականացնելու իրավունք չունեն: 
9. բաժնի աշխատակիցները աուդիտի իրականացման ընթացքում իրավունք ունեն մուտք գործել աուդիտի ենթակա ստորաբաժանման տարածք, ինչպես նաև այլ տարածքներ, որտեղ պահպանվում են փաստաթղթեր (արխիվ), կանխիկ դրամ և այլ արժեքներ (դրամապահոց), տվյալների համակարգչային մշակումներ (սերվերային սենյակ) և մեքենայական կրիչներ՝ նյութական պատասխանատու անձանց, ստորաբաժանման ղեկավարի կամ նրա հանձնարարությամբ պարտադիր ուղեկցությամբ: 
10. բաժինն, իր լիազորությունների իրականացման անհրաժեշտությունից ելնելով, իրավունք ունի մարզպետարանի համակարգի կազմակերպություններից, հիմնարկներից, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն, պարզաբանումներ և բացատրություններ: Անհրաժեշտության դեպքում գրավոր հարցման միջոցով երրորդ անձանցից ստանալ տեղեկություններ բաժնի խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով:
11. բաժինն աուդիտի առաջադրանքի իրականացման ապահովման նպատակով մարզպետի թույլտվությամբ կարող է ներգրավել այլ ստորաբաժանումների մասնագետներին: Նեղ մասնագիտական ոլորտներում իրականացվող աուդիտի կամ խորհրդատվական ծառայությունների մատուցման համար ներգրավել արտաքին փորձագետներ:
12. բաժնի կողմից պատրաստված ներքին գրությունները ստորագրվում են բաժնի պետի, նրա բացակայության դեպքում` բաժնի գլխավոր մասնագետներից մեկի կողմից:
13. Ներքին աուդիտն իրականացվում է ներքին աուդիտի ստանդարտների, ներքին աուդիտորների վարքագծի կանոնների և անկախության, օբյեկտիվության, կարողունակության, անկողմնակալության, գաղտնիության սկզբունքների համաձայն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-11-17 10:22:52