Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

        

ՀՀ  Շիրակի մարզպետի աշխատակազմի  հաստիքացուցակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների

անվանացանկը

 

Մուշեղ Մուրադյան

Մուշեղ Մուրադյան

Մարզպետ

էլ. փոստ

+ 374 0312 3-26-10 /0312/ 3 26 10, /0312/ 4 90 00 /100/

Կենսագրություն

ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎ, ԱՄՍԱԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ
3-ը մարտի 1975 թ. Շիրակի մարզ, գ. Մեծ Սեպասար

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1992 թ. - Գերազանց առաջադիմությամբ ավարտել է Շիրակի մարզի Ղազանչիի միջնակարգ դպրոցը
1992-1996 թթ.- Սովորել և ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի իրավագիտության բաժինը ստանալով բակալավրի որակավորում
2004թ – Ստացել է Գյումրու «Պրոգրես» համալսարան իրավագիտության պետական նմուշի դիպլոմ
2018թ.- Ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի Ֆինանսների բաժինը՝ մագիստրատուրա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
1997-2000թթ․- «Շիրակինվեստբանկ» ՍՊԸ «Աշոցք» մասնաճյուղի ակտիվապասիվային գործառնությունների բաժնի մասնագետ
2000-2005թթ․ - Ձեռնարկատիրական գործունեություն-ֆերմերային տնտեսությունում
2005-2006թթ․- «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ «Բավրա» մասնաճյուղի կառավարիչ
2007թ․ մայիս-նոյեմբեր- «ԲՏԱինվեստբանկի» Գյումրու մասնաճյուղի վարկային բաժնի գլխավոր մասնագետ
2007թ. փետրվար-հունիս- «Արթիկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի վերստուգող
2008-2010թթ․- «Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկա», «Աղինի առողջության կենտրոն»,
«Անի Պեմզայի առողջության կենտրոն» ՓԲԸ-ների վերստուգող
2010-2012թթ․- «Գյումրու Գ. Գյուլբեկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» , «Ախուրիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ների վերստուգող
2013-2018թթ․ - ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ
15.01.2018-24.12.2019թթ․- ՀՀ Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ
2018-2019թթ․- ՀՀ Շիրակի մարզպետարանի ներքին և արտաքին ազդարարման համակարգի պատասխանատու
24.12.2019թ -26.01.2023թ․- Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն
26.01.2023թ․ - ՀՀ Շիրակի մարզպետ

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն


ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

Ծառայել է ՀՀ զինված ուժերում

Ունի ՀՀ ՔԾ 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան
Ստացել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում
Վերապատրաստումներ է անցել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, ԵՊՀ - ում, 2013 թվականից յուրաքանչյուր տարի մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացներին՝ պահպանելով ներքին աուդիտորի որակավորումը

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երկու երեխա

 

Գործառույթներ / իրավասություններ

Մարզպետը`

1) սահմանված կարգով փոխվարչապետի միջոցով Կառավարության և վարչապետի քննարկմանն է ներկայացնում նրանց իրավասությանը վերապահված հարցերը.

2) պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման գործընթացներին առնչվող տեղեկատվություն և նյութեր.

3) լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ.

4) համագործակցում է պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ և քննարկման է ներկայացնում նրանց իրավասության շրջանակում մարզին առնչվող հարցերը.

5) սահմանված կարգով նախապատրաստում և փոխվարչապետի միջոցով առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն մարզում պետական կառավարման իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ.

6) սահմանված կարգով մասնակցում է պետական բյուջեի նախագծի, ինչպես նաև Կառավարության տարածքային քաղաքականության մշակման աշխատանքներին.

7) ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում Կառավարություն` իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին, ընթացիկ հաշվետվություններ է ներկայացնում փոխվարչապետին, լիազորված մարմին, ինչպես նաև ապահովում է հաշվետվությունների հրապարակայնացումը զանգվածային լրատվական միջոցներով.

8) պարտադիր քննության է առնում փոխվարչապետի պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները և սահմանված ժամկետում այդ մարմիններին տեղեկացնում ձեռնարկված միջոցների մասին.

9) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.

10) սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում համապատասխան պետական կառավարման համակարգի մարմնին իր կողմից տվյալ բնագավառում Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման վերաբերյալ.

11) իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատությունները ապահովելու ուղղությամբ.

12) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում մասնակցում է համապատասխան բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմնին վերապահված լիազորությունների իրականացմանն ուղղված աշխատանքների կազմակերպմանը վերջինիս դիմելու դեպքում:

3. Մարզպետն ընդունում է որոշումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 13:05:17