Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

        

ՀՀ  Շիրակի մարզպետի աշխատակազմի  հաստիքացուցակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների

անվանացանկը

 

Ալբերտ Այվազյան

Ալբերտ Այվազյան

Մարզպետի տեղակալ

էլ. փոստ

+ 374 0312 3-26-10 /0312/ 4 90 00 /103/

Կենսագրություն

ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎ, ԱՄՍԱԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ
18-ը դեկտեմբերի 1957 թ. գ. Առափի

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1965-1975թթ. - Առափիի միջնակարգ դպրոց
1979-1985թթ.- Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ՝ գյուղատնտեսի որոկովորում


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
1975-1976թթ.- Առափիի «Կույբիշևի» անվան կոլտնտեսությունում՝ շարքային
կոլտնտեսական
1985-1987թթ.- Առափիի «Կույբիշևի» անվան կոլտնտեսությունում՝ գլխավոր գյուղատնտես
1987-1991թթ. - ՀԿԿ Ախուրյանի շրջկոմում` հրահանգիչ
1991թ.- ընտրվել է Առափիի գյուղական խորհրդի նախագահ
1996թ.-2021թթ․- ընտրվել է Առափի համայնքի ղեկավար
2022 թվականի հունվարի 5-ից ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ


ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն


ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
1976-1978թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում
2007 թ.- ՀՀ նախագահի հրամանով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով


ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի

 

Գործառույթներ / իրավասություններ

Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը՝
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.
ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և գլխավոր խարտուղարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:26:05